«ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ-ի արտաքին քաղաքականության խնդրին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ձախողման մասին ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմանը:
«ԱՄՆ-ն շատ վաղուց հանդես է գալիս որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ Ձեզ հարց տալ և բոլորիս, իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական են, որևէ մեկը չի կարող կասկածել: Իսկ ինչպես արձագանքեցին, ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին եմ ասել, որ համարում եմ, որ իրենք զրո արձագանք են տվել»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ինքը պնդում է, որ իր համար կարևոր է ինքնիշխանությունը: «Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորը մեր երկրի ինքնիշխանությունն է, նկատի չունենք, որ կախվածությունն Ա կետից փոխենք Բ կետի, մենք լուրջ ենք վերաբերվում: Մեր կառավարությունը նախանձախնդիր է մեր երկրի և ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ուղղություններով»,-ասաց նա:
Վարչապետը շարունակեց, թե երբ ասում են, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ձախողել է, ինքը դրա հետ համաձայն չէ: «Ինչո՞վ ենք ձախողել, ես կարծում եմ՝ մենք հաջողել ենք, որովհետև մեր ձայնը լսելի է, մենք մեր ասելիքն ասում ենք, և թույլ տվեք ասել, որ հարգանքը մեծացել է, եթե կարծում ենք, որ ժամանակավոր պաշտոնին մեկ ամիս ավել մնալը կարևոր է, կարող եք նաև այդպես գնահատել, բայց ինձ համար գնահատման չափանիշներն ուրիշ են»,-ասաց նա:
Վարչապետն անդրադարձավ նաև այն հարցին, թե Սիրիա ինչու են հումանիտար զորք ուղարկել: «Գնացել ենք մեր ինքնիշխանության նկատառումներով և պատմական առաքելության նկատառումներով: Մեր բժիշկները հարյուրից ավելի միջամտություններ են արել, ու ես հարմարում եմ, որ եթե փրկել են մի մարդու, ում պապը 1915 թ. Ցեղասպանությունից մազապուրծ մի հայրենակցի օգնել է, մի կտոր հար է տվել կամ մի բաժակ ջուր, ես համարում եմ՝ մենք դրանով պատմական պարտքը վերադարձնում ենք: Ականազերծ տարածքում երեխաներ են վազվզում, և եթե այսօր մեր մասնագետները 100 քմ տարածք են բացում, նրանք այդ մարդկանց պատմական առաքելությունն են իրականացնում Սիրիայում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, իհարկե, ռիսկեր կան, բայց դրանով նաև արդյոք չի՞ մեծանում ՀՀ-ի ինքնիշխանությունը և միջազգային սուբկեյտայնությունը: «Այո´, դա ճիշտ ու մարդկային առաքելություն է»,-ասաց նա:
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02