Ազգային ժողովում մեկնարկած լիագումար նիստում պատգամավորները պահանջում են ցանկացած ֆորմատով՝ լինի բաց կամ փակ, իրենց տեղեկատվություն տրամադրել՝ ինչ փուլում է հիմա քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, ե՞րբ պատրաստ կլինի ԼՂ և ՀՀ միջև ստորագրվելիք փոխօգնության մասին փաստաթուղթը, ինչի մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը մտահոգություն հայտնեց, որ հարցի հետ կապված նորությունները հաղորդում է ոչ թե Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, այլ՝ Ռուսաստանի Դաշնության:
«Սա նշանակում է, որ ԱԺ-ում տեղի ունեցած փակ նիստը չի բավարարել պատգամավորների մտահոգությունները, որ դրանից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք համակողմանի քննարկում են պահանջում ու դրանք չպետք է լինեն կառավարության հետ բաց հարց ու պատասխանի ֆորմատով՝ հաշվի առնելով դրանց զգայությունը, նրբությունը: Հարցեր կան, որոնք փակ ռեժիմով պետք է ուղղվեն անձամբ վարչապետին, պաշտպանության, ԱԳ նախարարներին, ոչ թե նրանց տեղակալներին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, թե Արտաքին գործերի նախարարությունը թափանցիկ է աշխատում ու մի քանի անգամ անձամբ նախարար Էդվարդ Նալբանդյանը հստակ արտահայտել է ՀՀ դիրքորոշումը:
«Բարձր տոնով խոսելը Ձեր ո՛չ հմայքն է բարձրացնում, ո՛չ էլ փաստարկներն է ուժեղացնում: Ասում եմ՝ կքննարկենք, կասենք: Մենք ընդունում ենք Ձեր առաջարկը: Մենք պատրաստ ենք հրապարակային, փակ ռեժիմներով աշխատել: Կքննարկենք հարցն ու կտանք վերջնական պատասխան»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն էլ դժգոհեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ չկա հնարավորություն քննարկելու տեղի ունեցածը, բացերը, որոնց հետևանքով հսկայական զոհեր ունենք:
«Ոչ միայն ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչները պետք է հանդիպեն ԱԺ պատգամավորների հետ, այլև՝ ԼՂ կառավարության: Փաստացի իրենք են պահել սահմանը, իրենց շնորհիվ է, որ պատերազմական գործողությունները չեն տեղափոխվել ավելի խորքը: Եթե խոսում ենք այն մասին, որ ՀՀ-ն է ԼՂ երաշխավորը, այս անգամ, սակայն, կարծում եմ, Արցախի ԶՈՒ-ն է երաշխավորը եղել: Դրա համար պետք է խոսենք բացթողումների մասին: Օր առաջ պետք է տեղի ունենա երկու պետությունների խորհրդարանների, կառավարությունների միջև քննարկում: Պատերազմը չի ավարտվել: Մենք պետք է պատրաստ լինենք ավելի լայնածավալ գործողությունների»,- ընդգծեց Փոստանջյանը:
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44