Թուրքիայի նախագահի որդու դեմ հետաքննությունը, որը փողերի լվացման մեջ կասկածանքով սկսել է Իտալիայի Բոլոնյա քաղաքի դատախազությունը, կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա: Այս մասին Rai News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հենց ինքը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով իր որդու դեմ Բոլոնյայում սկսված հետաքննությունը կարող է բարդացնել Թուրքիայի հարաբերությունները Իտալիայի հետ, որը ճիշտ կաներ «ավելի շատ իր սեփական մաֆիայով զբաղվեր», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փետրվարին հայտնի դարձավ, որ Բոլոնյայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բիլալ Էրդողանի դեմ, որը իտալական քաղաք էր եկել Ջոնս Հոփկինսի համալսարանում գիտական թեզ պաշտպանելու համար: Հետաքննության համար առիթ էր ծառայել թուրք ձեռներեց Մուրատ Խական Խուզանի հայտարարությունը՝ քաղաքական ընդդիմադիր, որը արտաքսվել է Թուրքիայից ու ստիպված է Ֆրանսիայում բնակվել:
Նրա շահերը պաշտպանող փաստաբան Մասիմիլյանո Անետտայի խոսքով Էրդողանը Իտալիա էր բերել խոշոր գումար, որը ապօրինի գործունեությամբ էր ստացել: Մասնավորապես լրատվամիջոցները պնդում էին, որ Բիլալը եկամուտ է ստացել նավթի ապօրինի առեւտրի միջոցով՝ այդ թվում ահաբեկիչների հետ: Էրդողանի ընտանիքը միշտ հերքել է այդ մեղադրանքները: Այդուհանդերձ մարտին հայտնի դարձավ, որ Բիլալը ընտանիքի հետ լքել է Իտալիայի տարածքը, սակայն նրա դեմ գործը չի փակվել:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02