Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի առավել հավանական փոխարինողները կլինեն չորս քաղաքական գործիչներ: Ինչպես մարտի 28-ին հայտնել է Financial Times թերթը, խոսքը վերաբերում է արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբին, արտաքին գործերի ներկայիս նախարար Ջերեմի Հանթին և շրջակա միջավայրի, պարենամթերքի և գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվին: Ինչպես նշում է հրատարակությունը, հենց Գոուվի՝ որպես աջ կենտրոնամետ թեկնածուի թեկնածությունն են պաշտպանում թորիների խորհրդարանական խմբակցության անդամները, որոնք պրագմատիկ մոտեցում են որդեգրել մայրցամաքային Եվրոպայի հետ ապագա հարաբերությունների նկատմամբ: Բացի այդ, Betfred բուքմեյքերական գրասենյակը որի տվյալները հրապարակել է The Independent թերթը, կառավարությունը գլխավորելու Գոուվի շանսերն առայժմ գնահատում է 1 առ 3, իսկ Ջոնսոնինը՝ 1 առ 4: Financial Times-ի կարծիքով՝ վարչապետի պաշտոնի համար պայքարում, որն սկսվեց այն բանից հետո, երբ Մեյը մարտի 27-ին կուսակիցներին խոստացավ հրաժարական տալ, հենց որ երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից, կարող են ներգրավվել նաև այլ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ գլխավոր գանձապետ Էլիզաբեթ Թրասը: Այն բանի կապակցությամբ, որ Համայքների պալատն արդեն երկու անգամ՝ հունվարի 15-ին և մարտի 12-ին, մերժել է ԵՄ-ի հետ գործարքի նախագիծը, Եվրամիության պետությունների ու կառավարությունների 27 ղեկավարները մարտի 21-ին որոշում են ընդունել Brexit-ի հետաձգման մասին՝ հնարավոր երկու սցենարի հիման վրա: Brexit-ը կհետաձգվի մինչև մայիսի 22-ը, եթե բրիտանական խորհրդարանը Բրյուսելի հետ համաձայնագրին հավանություն տա մինչև մարտի վերջը, կամ մինչև ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի: Բրիտանական խորհրդարանում Brexit-ի համաձայնագրի շուրջ երրորդ քվեարկությունը տեղի կունենա մարտի 29-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02