Tert.am-ը Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ զրուցել է Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին իր տպավորություններից։ Ըստ նրա՝ հանդիպման վերաբերյալ տարածված հայտարարությունների և մեկնաբանությունների բովանդակությունից, պարզ է դառնում, որ երկու ղեկավարների միջև մեկնարկային երկխոսությունը կայացել է, ինչը ողջունելի է:
- Պարո՛ն Հարությունյան, Փաշինյան-Ալիև հանդիպումը գտնվում էր բոլորիս ուշադրության կենտրոնում: Հետաքրքիր է, Ձեր` որպես «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարի կարծիքը. ինչպե՞ս ընկալվեց այն Ստեփանակերտում:
- Իրավացի եք, քանի որ փաստացի 2016-ի ապրիլյան պատերազմից հետո այն ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև օրակարգային խնդիրների շուրջ քննարկումները վերսկսելու առաջին փորձն էր: Եվ, դատելով Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպման վերաբերյալ տարածված հայտարարությունների և մեկնաբանությունների բովանդակությունից, պարզ է դառնում, որ երկու ղեկավարների միջև մեկնարկային երկխոսությունը կայացել է, ինչը ողջունելի է: Այս առումով կցանկանայի ընդգծել հումանիտար համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների հանգամանքը: Կարծում եմ՝ այն առաջին հերթին փաստում է, որ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն առարկայական քննարկում են ունեցել, և դա հույս է ներշնչում, որ այս փուլում գործընթացը կարող է որոշակի դրական տեղաշարժ ունենալ:
- Չնայած վարչապետ Փաշինյանը հանդիպումից առաջ Երևանում և Ստեփանակերտում հայտարարեց, որ բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցը հայկական կողմի համար սկզբունքային է, բայց հանդիպումից հետո, կարծես թե, այդ մասին հրապարակավ ոչ մի խոսք չհնչեց: Դա Ձեզ տարօրինակ չի՞ թվում:
- Իհարկե ոչ, քանի որ հրապարակային մակարդակում այդ առթիվ ՀՀ վարչապետի ուղերձը արդեն իսկ ենթադրում է, որ հանդիպման ժամանակ թեման չի շրջանցվել: Չեմ կարծում, որ տարիներ ի վեր բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանն ուղղված պաշտոնական Բաքվի ունեցած ապակառուցողական դիրքորոշումն այսօր փոխվել է: Դա երկարատև գործընթաց է, որտեղ հայկական կողմից կպահանջվի սկզբունքային ու հետևողական աշխատանք կատարել:
Առհասարակ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման բանալին Ստեփանակերտում է, և բանակցային գործընթացի վերսկսման դեպքում Արցախում ապրող ժողովրդի իրավունքներն ու շահերը կարող են ներկայացնել միայն Արցախի իշխանությունները:
Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյան-Ալիև երկխոսությունը գոնե մինչև այս պահը ստացվում է: Ու սա արդեն արձանագրված փաստ է, որին չէի կարող չանդրադառնալ որպես նոր իրողության, որքան էլ վստահության բացակայությունը մեզ ստիպում է կասկածամտությամբ վերաբերել մեր հակառակորդին:
- Դուք չե՞ք կասկածում...
-Ես վստահ եմ, որ պետք է արդյունավետ օգտագործել այս ժամանակը և շարունակել բանակի սպառազինման ու տնտեսության զարգացման աշխատանքները, որպեսզի դիվանագիտական ճակատում ավելի ամրապնդենք մեր դիրքերը:
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03