Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մտադիր չէ բանավիճել իր ԱՄՆ-ի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ ընդհանուր սահմանը փակելու մասին վերջինիս սպառնալիքների առնչությամբ: Այդ մասին Մեքսիկայի առաջնորդը հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես հիշատակել եմ այդ մասին երեկ եւ կրկնում եմ, որ մենք կնպաստենք համագործակցությանը, մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի կառավարության հետ, մենք չենք բավավիճի եւ համարում ենք, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միագրացիայի պատճառներին»,-ասել է Լոպես Օբրադորը: Ավելի վաղ Թրամփը խոստացել էր հաջորդ շաբաթ փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե Մեխիկոն չկասեցնի դեպի ԱՄՆ անօրինական միգրանտների հոսքը: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների՝ յուրաքանչյուր տարի Կենտրոնական Ամերիկայի աղքատ հանրապետություններից մի քանի հարյուր հազար բնակիչներ փորձում են մուտք գործել ԱՄՆ Մեքսիկայի միջոցով: Այդ ճանապարհին նրանք բախվում են բազմաթիվ սպառնալիքների հետ եւ հաճախակի դառնում հանցավոր խմբերի կամ մարդկանց վաճառքով զբաղվող կազմակերպությունների զոհը: 2018 թվականի նոյեմբերի վերջում Կենտրոնական Ամերիկայից շուրջ 500 միգրանտներ փորձել են մուտք գործել ԱՄՆ-ի սահմանին գտնվող Տիխուանա քաղաքից: Ամերիկյան ուժայինները կիրառել էին նրանց դեմ արցունքաբեր գազ: Հաջորդ օրը Մեքսիկայի իշխանությունները վտարել էին երկրից այդ միջադեպի շուրջ 100 մասնակիցների եւ ուժեղացրել էին քաղաքում անվտանգության միջոցառումները:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02