Ամփոփելով Վիեննայի բանակցությունները
_______________
Ելնելով Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանակցություններից ու դրան հաջորդած բաց տեղեկատվությունից՝ կարելի է հետևյալ գնահատականները տալ.
1. Պաշտոնական Երևանը հրաժարվել է Բոլթոնի պլանից (գոնե այս փուլում դա փաստ է),
2. Հակառակ Երևանից հնչած հայտարարություններին՝ տեղի են ունենում ոչ թե շփումներ կամ քննարկումներ, այլ գործ ունենք բանակցային գործընթացի հետ, որն ընթանում է հայտնի 3 սկզբունքների ու 6 տարրերի շուրջ,
3. Ադրբեջանին հաջողվել է վերջնականապես փակել 2016-ի ապրիլյան իր արկածախնդրության էջը և մարսել այն: Բացի այդ, «ջրվել» են Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ու Ժնևի ինստիտուցիոնալ պայմանավորվածությունները՝ կապված սահմանային միջադեպերի մոնիթորինգի մեխանիզմների ներդրման ու խաղաղությանն ուղղված ջանքերի հետ: Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Բաքվին հաջողվել է մեր օգնությամբ դուրս գալ այդ քաղաքներում ստանձնած իր պարտավորություններից ու բանակցային գործընթացը տեղափոխել մինչքառօրյա պատերազմի փուլ,
4. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ բացակայում էր հղումը Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ու Ժնևի պայմանավորվածություններին, և խոսվում էր միայն Դուշանբեում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների մասին: Պայմանավորվածություններ, որոնք որևէ պարտավորություն չեն դնում Ալիևի վրա ու հնարավորություն են տալիս նրան շփման գծում իրականացնել ինժեներական աշխատանքներ, որոնք մեր հարևանն, ի դեպ, իրականացնում է: «Վերելակային» դիվանագիտությունը ձեռնտու է Բաքվին, բայց ոչ Երևանին ու Ստեփանակերտին,
5. Կողմերը Վիեննայում ժամանակ են ստացել, իսկ թե ինչպես կօգտագործեն այդ ժամանակը, արդեն այլ խոսակցության թեմա է:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02