Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ապրիլի 1-ին՝ Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններից հետո, չի վերադառնա Ուկրաինա, ինչպես խոստացել էր ավելի վաղ, գրում է tass.ru-ն:
«Ես ասել էի, որ կգամ Ուկրաինա, եթե գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն չանցնի ընտրությունների երկրորդ փուլ: Դեռ դա չեմ տեսնում»,- ասվում է Սաակաշվիլիի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է «Նովոյե Վրեմյա»-ում:
Ավելի վաղ Օդեսայի նախկին նահանգապետ Սաակաշվիլին հայտարարել էր, որ արդեն էլեկտրոնային տոմս ունի և պատրաստվում է երկիր վերադառնալ Ուկրաինայում ընտրությունների անցկացումից անմիջապես հետո: Նա վստահություն էր հայտնել, որ ուկրաինացի սահմանապահները կթողնեն իրեն մուտք գործել երկիր:
«Ես այս տարվա ապրիլի 1-ի ամսաթվով էլեկտրոնային տոմս ունեմ: Վարշավայից կթռչեմ Կիև, իսկ 14:05-ին իմ օդանավը վայրէջք կկատարի Բորիսպոլում: Ես ամրագրել եմ այդ տոմսը, քանի որ համոզված եմ՝ Պորոշենկոն ընտրությունների երկրորդ փուլ չի անցնի, և է՛լ ավելի համոզված եմ, որ դրանից հետո ոչ մի սահմանապահ չի կատարի Պորոշենկոյի արձակած՝ իմ մուտքը երկիր արգելող հրամանը»,- ասել էր Սաակաշվիլին:
Նշենք, որ առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ հայտնի է, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 56,18%-ը, ինչից պարզ է դարձել, որ առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին է: Նա հավաքել է 30,27%, գործող նախագահ Պյոտր պորոշենկոն՝ 16,52%, Յուլյա Տիմոշենկոն՝ 13,08% ձայն:
Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապա ապրիլի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02