ARM | RUS |

Նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում, և տրամաբանական է, որ չկա հստակ բովանդակային փուլ. «Իմ քայլի» պատգամավորները՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

01.04.19 | 12:14

ԱԺ ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ մարտի 29-ին իրենց խմբակցությունը Արցախում է եղել և շատ կարևոր հանդիպում է ունեցել ԱՀ-ի օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ:

Քոչարյանը նշեց, որ ոչ միայն պաշտոնական քննարկումներ են անցկացրել, այլ այն մոտեցումներն են դիտարկել, որ պետք է լուծեին բազմաթիվ խնդիրներ ապագայում: «Այցը դեռ սկիզբն է, և հանդիպմանը, ինչպես ԱՀ նախագահն արձանագրեց, Արցախը քաղաքական հարթության մեջ ՀՀ-ի հետ չի ունեցել երբևիցե չլուծված խնդիրներ և բնականաբար անհրաժեշտ էր անկեղծ, եղբայրական մթնոլորտում ունենալ զրույցներ, պլանավորել գործողություններ, որոնք կհզորացնեն երկու պետությունների թե´ քաղաքական, թե´ ռազմաքաղաքական, թե´ արտաքին քաղաքական ընթացքը»,-ասաց նա:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ հանդիպումների կենտրոնական թեման արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացն էր: «Գոհունակությամբ նշեմ, որ «Իմ քայլի» և Արցախի իշխանության միջև բանակցության նպատակների, փիլիսոփայության շուրջ կա լիակատար փոխըմբռնում»,-ասաց նա:

Խմբակցության պատգամավորներն այնուհետև անդրադարձավ Փաշինյան–Ալիև հանդիպմանը և հարցին, թե որոշակի մանրամասներ հայտնի՞ են, նշեցին, որ դեռ առիթ չեն ունեցել խոսելու վարչապետի հետ:

Ռուբեն Ռուբինյանը, սակայն, նշեց, որ մի բան ակնհայտ է. նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում, և տրամաբանական է, որ այս պահին չկա հստակ բովանդակային փուլ: «Կողմերը խոսում են բանակցությունների և սկզբունքների մասին միմյանց ընկալումներից և այլն»,-ասաց նա:

Իսկ թե, ըստ նրանց, ինչ է նշանակում հումանիտար միջոցառումների շուրջ համաձայնությունը, Ռուբինյանը նշեց, որ վարչապետը դրա մասին խոսել է Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպմանը և նշել է որոշակի օրինակներ: «Գիտեմ, որ դրանք էլ պետք է մշակվեն, հստակություն այս պահին չկա, բայց խոսքը հավասարաչափ, երկկողմանի փոխհումանիտար օգնության մասին է, բանակցությունների համար անհրաժեշտ խաղաղության մթնոլորտի համար է»,-ասաց նա:

Ռուբեն Ռուբինյանը սկզբունքների և տարրերի մեկնաբանությունների մասով ասաց, որ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ եղել են տարբեր մեկնաբանություններ, տրամաբանական չէ, որ մեկ հանդիպմանն արդեն հստակեցվեն քայլերը, և հանդիպումները շարունակական են:

Հարցին, թե ըստ նրանց՝ խոսվե՞լ է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին, Ռուբինյանը նշեց, որ Արցախից վերադարձել են երեկ գիշերը, չեն կարող ասել, բայց ընդհանուր առմամբ, նաև Ալիևի հայտարարությունը գնահատում է նորմալ:

«Սա այնպիսի հանդիպում չէր, որ պետք է ակնկալել դարակազմիկ արդյունքներ, բայց կարևոր հանդիպում էր երկրների ղեկավարների միջև, մեր կողմից հնչեցվել են թարմ, տրամաբանական մոտեցումներ, և այս համատեքստում էր, որ տեղի ունեցավ հանդիպումը, և սա շարունակական գործընթաց է»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ Արցախի նախագահի հետ ՀՀ վարչապետը թե´ Վիեննայից առաջ և թե´ հետո հեռախոսազրույց է ունեցել: «Մանրամասներին տեղյակ չեմ, բայց հասկացա, որ մտահոգվելու ոչինչ չունենք, և դրա անհրաժեշտությունը չկա, ներկայացված է նոր գաղափարախոսություն, և ժամանակ է պետք, որ այն վերածվի կոնկրետ առաջարկի և փաստաթղթի»,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանեն այս ամենի համատեքստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» մոտեցմանը: Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ՀՀ-ն մշտապես ունեցել է դիրքորոշում, որ հակամարտության հանգուցալուծումը պետք լինի խաղաղ. «Երբեք պատերազմ չենք ուզեցել և չենք ուզում, մեր դիրքորոշումները մշտապես եղել են խաղաղությանը միտված»:

Քոչարյանը հավելեց, որ նախ պետք է ցանկացած հարցի դեպքում հետ գնալ և իմանալ, որ զինադադարի ՀՀ-ն հասել է՝ խաղաղության պարտադրելով: «Պաշտպանական ռազմավարության հիմքում և այսօր լրացուցիչ խնդիր չունենք, մենք արժանապատիվ խաղաղության խնդիր ենք լուծում այստեղ»,-ասաց նա:


Բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը կողաշրջվել

Բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը...

17:37

Արմեն Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Արմեն Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության և...

17:13

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան է նշանակվել Էմիլ Բաբիշովը

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան է նշանակվել Էմիլ...

17:08

ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա. Սուրենյանց

ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա....

16:08

Սյունիքի պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին․ նրա մոտ հայտնաբերվել է նաև թմրամիջոց

Սյունիքի պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին․ նրա մոտ հայտնաբերվել է...

16:03

Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին

Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ...

15:54

Աննա Վարդապետյանը ստացել է Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանի դիմումը. քննարկման փուլում է

Աննա Վարդապետյանը ստացել է Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանի դիմումը. քննարկման փուլում...

15:03

Ցուցիչ է, երբ ՔՊ-ականները միաբերան դատապարտում են մարդու անձնական կյանք մտնելը, բայց բոլորով ծանոթացել էին Հովիկ Աղազարյանի անձնական բնույթի նամակագրությանը. Դանիելյան

Ցուցիչ է, երբ ՔՊ-ականները միաբերան դատապարտում են մարդու անձնական կյանք մտնելը, բայց բոլորով...

14:44

17-րդ անգամ «ՌեԱ»-ն Հայաստան բերեց անիմացիայի լավագույն դեմքերին. հայտնի են մրցանակակիրները

17-րդ անգամ «ՌեԱ»-ն Հայաստան բերեց անիմացիայի լավագույն դեմքերին. հայտնի են...

14:12

Էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ծախսերը կկրճատվեն․ Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ծախսերը կկրճատվեն․...

13:02

Անձը 105 դրվագ գործողություններով տարբեր չափի գումարների հափշտակություն է կատարել

Անձը 105 դրվագ գործողություններով տարբեր չափի գումարների հափշտակություն է...

12:43

Բոլիվիայում ավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով 16 մարդ է զոհվել

Բոլիվիայում ավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով 16 մարդ է...

12:21

2026 թվականին նախատեսվում է ՀԾԿՀ-ին 1,2 մլրդ դրամ հատկացնել․ Ֆինանսների նախարարություն

2026 թվականին նախատեսվում է ՀԾԿՀ-ին 1,2 մլրդ դրամ հատկացնել․ Ֆինանսների...

12:02

Որևէ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն. Գոհար Մելոյան

Որևէ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն. Գոհար...

11:41

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 19-ի

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 19-ի

11:27

Գործ ունենք ապօրինության հետ. հակված եմ մտածելու, որ այդ տեսագրություններն արվել են պետական կառույցների կողմից. Իոաննիսյանը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի մասին

Գործ ունենք ապօրինության հետ. հակված եմ մտածելու, որ այդ տեսագրություններն արվել են պետական...

11:04

«Զավիկի ղարս»-ի եվս մեկ մասնաճյուղի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է

«Զավիկի ղարս»-ի եվս մեկ մասնաճյուղի արտադրական առանձին գործառույթը կասեցվել...

10:45

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ. Տիգրան Աբրահամյան

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ...

10:33

3-ամյա Տիգրանը կորել է տան մոտակայքից

3-ամյա Տիգրանը կորել է տան մոտակայքից

10:15

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց...

09:56

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա...

09:42

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված...

09:34

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է...

09:16

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի...

09:02

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

«Իրավունք». Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել. թիրախում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետները

«Իրավունք». Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել. թիրախում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ...

09:45

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02