Վաշինգտոնն ու Փհենյանը լի են վճռականությամբ շարունակելու ապամիջուկայնացման բանակցությունները, չնայած Հանոյում գագաթնաժողովի տապալմանը: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, փոխանցում է Yonhap-ը: Նրա խոսքով՝ քանի որ կողմերը Հանոյում չեն կարողացել համաձայնության հասնել, ժամանակավոր դժվարություններ են առաջացել, սակայն Սեուլը, Փհենյանը եւ Վաշինգտոնը չեն ցանկանում անցյալ վերադառնալ: Նա նշել է, որ Վաշինգտոն իր առաջիկա այցը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը անցկացվում է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի՝ երկխոսության խթանը վերականգնելու ջանքերի շնորհիվ: Մուն Չժե Ինը եւ Դոնալդ Թրամփը հանդիպելու են ապրիլի 9-ին: Հարավային Կորեայի նախագահը հայտնել է, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության ընդլայնման ուղիները՝ Կորեական թերակղզում խաղաղ գործընթացի հետագա առաջընթացի նպատակով, որը կներառի Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների վերականգնումը, թերակղզու լիակատար ապամիջուկայնացումը եւ միջկորեական եւ հյուսիսկորական-ամերիկյան հարաբերությունների բարելավումը: Հիշեցնենք, որ Հանոյում փետրվարի վերջին տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը: Սակայն կողմերը չէին կարողացել համաձայնության գալ Փհենյանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հարցում: Արդյունքում Թրամփը բանակցություններից հեռացել էր ժամկետից վաղ: Փհենյանը հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարի, մինչեւ այն չհրաժարվի իր «գանգստերական քաղաքականությունից»:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02