Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին կունենա իր թեկնածուն: Այս մասին ապրիլի 1-ին թատրոնի աշխատակազմի ընդհանուր հանդիպման ժամանակ նշեցին դերասանները: Ապրիլ 26-ին նախատեսված մրցույթին, որպես տնօրեն, աճեմյանցիները առաջադրեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի թեկնածությունը, ով նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանի՝ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնին անցնելուց հետո արդեն իսկ ժամանակավորապես զբաղեցնում է այդ պաշտոնը:
«Մենք մեր թեկնածուն ունենք, ու սա արվում է թատրոնը հետագա ավելորդ ցնցումներից պաշտպանելու համար: Շնորհիվ թատրոնի երիտասարդ ղեկավարների՝ գեղարվեստական ղեկավարի ու արդեն նախկին տնօրենի այս երկու տարիների ընթացքում մեր թատրոնի մասին բոլորը իմացան»,-իր խոսքում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը:
Լյուդվիգ Հարությունյանի թեկնածությամբ տնօրենի ընտրության մրցույթին ներկայանալուն կողմ էին ինչպես դերասանների տարբեր սերունդների ներկայացուցիչներն, այնպես էլ տեխնիկական անձնակազմի անդամները:
Վերջում շնորհակալություն հայտնելով անձնակազմից վստահության համար՝ Լյուդվիգ Հարությունյանը վստահեցրեց, որ տնօրեն ընտրվելու դեպքում թատրոնի գեղարվեստական աշխատանքները չեն տուժի:«Սա այն թատրոնն է, որ այս 2 տարվա ընթացքում ապացուցեց, որ բաց է ցանկացած ստեղծագործողի համար, իսկ եթե իմ՝ տնօրենի պաշտոնին անցնելու դեպքում ընտրության անհրաժեշտություն լինի, ապա թատրոնում շատ լավ ռեժիսորներ կան, ովքեր կկարողանան գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնել»:
2018 թվականի հոկտեմբերին Երևանի ավագանու որոշմամբ Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ: ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը: Հարությունյանը զուգահեռ կատարել է նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02