Ապրիլյան քառօրյայի 3–րդ տարելիցն է։ Մարդկային ու տարածքային ցավալի կորուստներ ունեցանք։
Ինչո՞ւ այդպես ստացվեց։ Դա այն գինն էր, որը հայ ժողովուրդը վճարեց տարիներ շարունակ պետությանը տեր չկանգնելու և ինքն իրեն չհարգելու համար։ Մենք հաղթեցինք Արցախյան պատերազմում, բայց պարտվեցինք ինքներս մեզ։ Արդյունքում՝ որբ մնաց ոչ թե պարտությունը, այլ հաղթանակը։
Քաղե՞լ ենք արդյոք դասեր քառօրյայից հետո։ Հիմնականում՝ ոչ։ Պետությանը տեր չկանգնելու անպատասխանատու վարքագիծը շարունակվում է, քանի որ պետությունը հանձնվել է մեկ մարդու, և այդ մեկ մարդը դու չես։
Կա՞ պատերազմի վտանգ։ Այո՛։ Բայց այդ պատերազմի վտանգը չեզոքացնելու լավագույն գործիքն, այսպես կոչված, «խաղաղության» կուսակցությունը չէ։ Փորձը ցույց է տվել, որ խաղաղությունն ապահովում են, այսպես կոչված, «պատերազմի» կուսակցության ներկայացուցիչները, իսկ «խաղաղասերները» բերում են ավերածություններ, պարտություններ և ի վերջո՝ կապիտուլյացիա։
Ո՞րն է լուծումը։ Կամ մենք իրենց, կամ իրենք մեզ։
Պատրանքներ պետք չէ ունենալ։ «Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» թեմայով կարելի է Գորբաչովին նմանվել, Նոբելյան մրցանակի մասին երազել, գրանտ ստանալ ու փող աշխատել, բայց հնարավոր չէ իրական խաղաղություն ապահովել։
Ո՞վ կհաղթի։ Մե՛նք։ Որովհետև դատապարտված ենք հաղթանակի։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02