Թաիլանդի Փհուքեթ կղզու Փաթոնգ լողափում աշխատող փրկարարը թաիլանդական պետական վիճակախաղում շահել է 30 մլն բատ (961 հազար դոլար), հայտնում է Thaier պորտալը: Փհուքեթի 32-ամյա բնակիչ Նարա Նալաքը, որը 15 տարի լողափում փրկարար է աշխատում, անցյալ շաբաթ առաջին անգամ գնել է վիճակախաղի մեկից ավելի տոմս: «Ես նախկինում երբեմն գնում էի վիճակախաղի տոմս, միայն մեկ տոմս: Իսկ հիմա չգիտես ինչու որոշեցի 5 տոմսի լրակազմ գնել: Ինձ դուր եկավ 767 կոմբինացիան, եւ վերցրեցի այդ կոմբինացիայով 5 տոմս»,- ասել է պորտալին փրկարարը: Նալաքի գնած շահած 5 տոմսերը թողարկիվել էին 109767 համարով: Դրանք այս համարով 12 տոմսից 5-ն էին, որոնք թողարկվել էին վիճակախաղի տպաքանակով, որի խաղարկությունն անցկացվել է ապրիլի 1-ին: Մեկ շահող տոմսի առաջին մրցանակը կազմում է 6 մլն բատ (192 հազարի դոլարից ավելի): Խաղարկությունից հետո առաջին մրցանակը ստացած համարով յուրաքանչյուր տոմսը դառնում է շահող եւ արժի 6 մլն բատ: «Ես այդ փողը կծախսեմ ամբողջ ընտանիքի վրա: Կօգնեմ հորս, կապահովեմ երեխաներիս կրթությունը, կվերանորոգեմ մեր տունը, ընտանիքի համար ինչ-որ բան կգնեմ»,- ասել է նա: Թաիլանդի պետական վիճակախաղը գոյություն ունի 1874 թվականից: Այն ներկայումս խաղարկվում է ամիսը 2 անգամ, ամսվա 1-ին եւ 16-ին: Վիճակախաղը պետության մենաշնորհն է եւ Թաիլանդում թույլ տրված քիչ թվով ազարտային խաղերից մեկը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02