ՆԱՏՕ-ն նշում է իր հիմնադրման 7Օ-րդ տարին։ Ինչպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Մարկ Սիմակովսկին է ասում, պատմության մեջ այն ռազմական ամենահաջողված դաշինքն է, և հակառակ ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին, ամենևին էլ հնացած չէ։Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։
«Այս կազմակերպությունը ցույց է տվել փոփոխվող իրականությանը համապատասխան, ներքին փոփոխություններ իրականացնելու կարողություն»,-ասել էՍիմակովսկին։
Խոսքը, ըստ նրա, վերաբերում է Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի հարավային սահմաններում առկա ճգնաժամի, կիբերհաձակումների հետ կապված խնդիրներին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրն այսօր կապված է ծախսումների հետ։ Վերջինս բազմիցս է պնդել, որ եվրոպական դաշնակիցները պիտի ավելացնեն պաշտպանության բնագավառում իրենց բյուջեն։
Ըստ ՆԱՏՕ-ի կանոնակարգի, անդամ պետություններից յուրաքանչյուրն ամեն տարի ռազմական բնագավառում պիտի ծախսի իր ներքին համախառն արտադրանքի առնվազն երկու տոկոսը։ Սակայն օրինակ 2Օ18 թվականի ընթացքում 29 անդամ պետություններից միայն 7 պետություն է կատարել այդ պահանջը։ Փորձագետներից շատերն են 2 տոկոսի չափանիշը համարում կարևոր հանգամանք։
Ինչպես նրանցից դեսպան Քուրթ Վոլքերն է ասում, այդ գումարն անտեղի չի կորում։
«Այն չի դրվում ՆԱՏՕ-ի բյուջեի մեջ, այլ ամեն մի պետություն կիրառում է իր իսկ համար։ Եվ դա է ցույց տալիս, թե որքան է տվյալ պետությունը կարևորում իր իսկ անվտանգությունը»,-ասել է Վոլքերը։
Նրա խոսքերով, այն վստահություն է ներշնչում ՆԱՏՕ-ին, որ դա մի պետություն է, որին անհրաժեշտության դեպքում հնարավոր է պաշտպանել։
Կան նաև փորձագետներ, որոնք, կարևորելով հանդերձ պաշտպանական ծախսերը, գտնում են, որ այս դաշինքի համար ամենակարևորն իր անդամների միջև փոխվստահությունն է։ Նրանք ասում են, որ այդ առումով Թրամփը վնաս է հասցրել այդ փոխվստահությանը։
«Իսկ երբ ԱՄՆ-ի նախագահը հարցականի տակ է դնում դաշինքի արժեքները, մեր թշնամիները Մոսկվայում ու Պեկինում կասկածի տակ են առնում միմյանց պաշտպանելու ՆԱՏՕ-ի կարողությունը»,- ասում է Մարկ Սիմակովսկին, ում խոսքերով, ինքը չի կարծում, որ այս հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի վարչակազմը հանդես կգա դաշինքից որևւէ կերպ դուրս գալու որևէ քայլով։
Ի դեպ, ինչպես փորձագետներն են ասում, ՆԱՏՕ-ի գործընկերները համաձայնվել են Վաշինգտոնում անցկացվելիք հանդիպումը իջեցնել արտաքին գործերի նախարարների մակարդակի՝ փորձելով խուսափել Թրամփի կողմից հնարավոր վտանգավոր հայտարարություններից։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02