Չինական երկու անձնագրերով եւ համակարգչային վնասակար ծրագրային ապահովման սարքով կինը փորձել է ապօրինի մուտք գործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար ա Լագոյի (Ֆլորիդա) ակումբի տարածք, տեղեկացնում է BBC News-ը։ Կինը 32 տարեկան է, ներկայացել է որպես Յուինգ Ժանգ։ Նա հսկիչին պատմել է, որ եկել է ակումբ լողավազանում լողալու համար։ «Պոտենցիալ լեզվական արգելքի» պատճառով պահապանը հավատացել է նրան, ընդունել որպես ակումբի անդամ եւ թույլ տվել, որ մտնի պահպանվող տարածք։ Միջադեպի պահին, որը տեղի է ունեցել մարտի 30-ին, Դոնալդ Թրամփը Փալմ Բիչում էր, որտեղ էլ գտնվում է ակումբը։ Ավելի ուշ պարզվել է, որ ակումբի ընդունարանում Ժանգը միանգամայն այլ պատմություն է պատմել՝ ասելով, որ եկել է մասնակցելու «ՄԱԿ չին-ամերիկյան ասոցիացիայի միջոցառմանը»։ Ընդունարանի աշխատակիցը վատ բան է կասկածել։ Կնոջը բերման են ենթարկել։ Կալանման պահին նա գործակալներին ասել է, որ նրան հրահանգավորել է «Չառլզ» անունով ընկերը, որպեսզի Շանհայից մեկնի Փալմ Բիչ եւ մասնակցի ՄԱԿ վերը նշված միջոցառմանը։ Գաղտնի ծառայության գործակալ Սեմյուել Իվանովիչի խոսքով՝ Ժանգի մոտ հայտնաբերվել են 4 հեռախոս, լափթոփ համակարգչային վիրուսով եւ ոչ մի լողազգեստ։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02