ARM | RUS |

Ինչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում

03.04.19 | 21:41

Մեր զրուցակիցն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը

Պարոն Մելքոնյան, մարտի 31-ին Թուրքիայի խոշոր քաղաքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Անկարայում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը պարտությունը կրեց։ Այս ցուցանիշը, շատերի գնահատմամբ, վկայում է այն մասին, որ մարդիկ հոգնել են Էրդողանի իշխանությունից։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում մի քանի քաղաքներում իշխող ուժի պարտությունը։

Նախևառաջ պետք է նկատել, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները բավական յուրահատուկ բնույթ ունեն, խիստ քաղաքականացված են և էականորեն տարբերվում են այլ երկրներում համանման ընտրություններից։ Փաստենք նաև, որ ՏԻՄ ընտրությունները կոնկրետ Էրդողանի համար ունեն էլ ավելի մեծ նշանակություն, որովհետև նա քաղաքական ասպարեզ է մտել հենց ՏԻՄ ընտրությունների միջոցով՝ փորձելով դառնալ թաղապետ, հետո Ստամբուլի քաղաքապետ դարձավ և այլն։ Այսքանով հանդերձ, ՏԻՄ ընտրություններն ունեն մի շարք այլ յուրահատկություններ։ Ստեղծված պատկերը, այսինքն՝ այն, որ որոշ քաղաքներում ընդդիմությունը հաջողության է հասել, ամենևին հիմք չէ խոսել Էրդողանի տապալման մասին։ Եվ Էրդողանի և նրա գլխավորած ուժի անկման մասին լուրերը, կարծում եմ, դեռ վաղաժամ են։

Որոնք են այդ յուրահատկությունները. առաջին՝ մայրաքաղաք Անկարան, ըստ էության, ասոցացվում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի՝ Թուրքիայի հիմնադրի և աշխարհիկության հետ և միշտ այդ հատվածում, ինչպես նաև մերձծովյան հատվածներում ընդդիմությունը կամ ժողովրդահանրապետական կուսակցությունը ունեցել է կայուն ընտրազանգված։ Եվ եթե դրան գումարում ենք նաև այն, որ ընտրություններին ընդդիմությունը երկու կարևոր հանգամանքի վրա է շեշտը դնում՝ մեկը բավական նոր շնչով և թարմ ընտրարշավ, և երկրորդ՝ նոր դեմքեր, նոր թեկնածուներ, որոնք նաև մրցունակ են և հռետորության, և ծրագրերի ներկայացման առումով, ապա բավական լուրջ հիմք են հաղթանակի համար։ Բայց նաև կա մեկ այլ հանգամանք ևս, որ այս մեծ քաղաքները՝ 15 միլիոնանոց Ստամբուլը, Անկարան, բաղկացած են այսպես կոչված փոքր քաղաքներից, մեր ընկալմամբ՝ թաղապետարաններից, և քաղաքը կառավարվում է այդ ամբողջության միջոցով։ Եվ որոշ տեղերում թաղապետարանները և այլ կառույցները ամբողջովին չեն անցել ընդդիմության ձեռքը, այսինքն՝ այս կամ այն կերպ այդ քաղաքների կառավարումը լինելու է ընդդիմության համար բավականին բարդ, և նա չի կարող անտեսել իշխող կուսակցության, ինչպես նաև այլ կուսակցությունների ունեցած դերն ու տեղը տարբեր կառույցներում թաղապետարանների, ավագանիների և այլնի մակարդակում։

Այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ սա Էրդողանի համար որոշակի զգաստացնող հանգամանք է, և եթե ֆուտբոլային տերմինով ձևակերպենք, սա հասարակության կողմից տրված դեղին քարտ է, որը էապես հենված է նաև սոցիալական վիճակի ոչ բարվոք դրության վրա, քանի որ երկրում սոցիալական վիճակը բավականին վատ է, և ժողովուրդն իր դժգոհությունն է արտահայտում իշխանությունների հանդեպ նաև ՏԻՄ ընտրությունների միջոցով: Բայց չմոռանանք նաև, որ Էրդողանը ավտորիտար կառավարման կողմնակից է, ունի անսահմանափակ լիազորություններ և, կարծում եմ, կարելի է կանխատեսել, որ Ստամբուլում դեռ ամեն ինչ վերջացած չէ, ընդդիմությունը սկսել է բողոքարկել ընտրությունները և վերանայել արդյունքները։ Մանավանդ որ տարբերությունն այս հսկա՝ 15 միլիոնանոց քաղաքում ընդամենը 20-30 հազար քվե է, և վերանայման պարագայում կարող է իրավիճակը փոխվել, և մյուսը՝ ինչպես նախկինում է Էրդողանը իրականացրել, քաղաքապետին փոխարինում է ժամանակավոր պաշտոնակատարով՝ հիմք ընդունելով անվտանգության կամ արտակարգ դրության ամենատարբեր իրողություններ: Չի բացառվում, որ Էրդողանը որոշակի նման լծակներ կիրառի՝ որոշ տեղերում իր լծակները պահպանելու համար։ Փաստը մնում է փաստ, որ չնայած այս ընտրություններին իշխող կուսակցությունը 44 տոկոս է հավաքել, բայց մայրաքաղաքը և խոշոր քաղաքները, ըստ էության, 50 տոկոսով մերժում են Էրդողանի՝ տասնամյակներ տևող իշխանությունը։

Հայաստանին սահմանակից Կարս և Իգդիր նահանգներում հաղթել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)։

Շատ կարևոր են արևելյան շրջաններում ընտրությունները երեք առումով. հենց նույն իշխանության ուշադրությունը մշտապես սևեռված է արևելյան շրջանների՝ կոնկրետ Կարսի, Իգդիրի, Արդահանի վրա, և այդ ընտրությունները նրանց համար շատ զգայուն են, թե ով կանցնի, ինչ ուժ կընտրվի։ Անպայմանորեն դա կապում են հայության, Հայաստանի հետ, քանի որ սահմանակից շրջաններ են, և ամեն ընտրությունից հետո կարելի է տեսնել վախեցած ահազանգեր, որ սահմանային քաղաքներն անցան ոչ վստահելի ուժերի ձեռքը և այլն։ Այս անգամ ևս դա բացառություն չէ։ Երկրորդ՝ այդ սահմանակից քաղաքներում մենք տեսնում ենք Ադրբեջանի ուղիղ մասնակցությունը, քանի որ և թեկնածուն էր ադրբեջանցի, և ընտրացուցակը բաղկացած էր ադրբեջանցիներից։ Կոնկրետ Ազգայնական շարժում կուսակցությանը Կարսում, Իգդիրում, այլ վայրերում բացահայտ կար նաև Ադրբեջանի աջակցությունը, իսկ դա ուղիղ համեմատական է հակահայկականության հետ։

Եվ երրորդ հանգամանքը՝ սահմանակից քաղաքներում՝ Կարսում, Իգդիրում, գոնե ոչ ծայրահեղական թեկնածուի ընտրությունը հնարավորություն է տալիս առնվազն երկու բանի համար: Առաջին՝ գոնե փորձել պահպանել հայկական մշակութային ներկայությունը Կարսում, – նախորդ ադրբեջանցի քաղաքապետը հետևողականորեն ոչնչացնում էր հայկական շենքեր, տներ և այլն,- և մյուսը՝ տարատեսակ նախագծեր են եղել սահմանամերձ քաղաքների միջև՝ Կարս-Գյումրի, Իգդիրի հետ, և քաղաքային իշխանության ծայրահեղական կողմնորոշումը խոչընդոտելու է և արդեն իսկ խոչընդոտել է տարատեսակ ծրագրերին։ Եվ, կարծում եմ, որ գոնե քրդամետ ուժերի հաղթանակն այդ վայրերում միգուցե մի փոքր թուլացնելու է լարվածությունը։

Եվ ի վերջո, այդ վայրերում ոչ ծայրահեղական քաղաքապետերի ներկայությունը թույլ կտա հայերիս որոշակի ծրագրերի հույս ունենալ և որոշակի քայլեր անել մշակութային շերտը պահպանելու համար։ Ես հեռու եմ այն կարծիքից, որ այնտեղ ընտրվածներն ընդգծված հայամետեր են լինելու, բայց հույս կա, որ հետևողական կերպով չեն շարունակի Կարսի հայկական նկարագրի ոչնչացումը։ Արդեն իսկ մամուլում շրջանառվում են լուրեր, որ ընտրված քուրդ քաղաքապետերը հայկական ծագում ունեն, և սա սպասելի էր նրանց կողմից։ Պետք է նաև փաստել, որ քրդական կուսակցությունը կարողացավ համախմբել իր ջանքերը և այն վայրերում, որոնք առավելապես բնակեցված են քրդերով, գոնե ՏԻՄ-ում ունենալ հաղթանակ, որովհետև նախորդ ընտրություններին, չնայած որ այդ տարածքներում քրդերը մեծ թիվ էին կազմում, բայց ջլատված էին, պառակտված, ինչից շահեցին ադրբեջանցի ազգայնականները: Այս անգամ քրդերը կարողացան դասեր քաղել և վերամիավորելով իրենց ուժերը՝ հաղթանակ տանել, ինչը քիչ հավանական էր թվում մինչև ընտրությունները։

Պետք է ասել, որ այս ընտրությունները Թուրքիայի քաղաքական կյանքին նոր լիցք կհաղորդեն, օրինակ՝ բավական ոգևորող շունչ կհաղորդեն ընդդիմությանը, որովհետև տարբեր տեղերում կարողացել են հասնել հաղթանակի, և նաև կարող է ճանապարհ բացել քաղաքական սերնդափոխության համար, որովհետև այն գործիչները, որոնք կարողացան այս ընտրություններին հաջող քարոզարշավ տանել, կարող են նաև հնարավորություն ստանալ մտնել ավելի մեծ քաղաքականություն և իրենց ունեցած կապիտալը կիրառել ավելի համապետական ընտրություններին ևս: Իսկ իշխող կուսակցության մոտ կամ կսկսվեն ճգնաժամային երևույթներ, կամ էլ ավելի կշեշտվեն ավտորիտար բնույթի քայլերը, քանի որ այդ զարգացումների պարագայում իշխող կուսակցության հանդեպ հասարակական վստահությունն էլ ավելի արագ տեմպերով կսկսի նվազել: Մանավանդ որ Էրդողանն անապատի է վերածել իր իսկ կուսակցության քաղաքական դաշտը և բացի իրենից՝ այլ ընդգծված լիդերներ չկան: Անգամ Բինալի Յըլդըրըմը, որ վարչապետ է եղել և այլ պատասխանատու պաշտոններ է վարել, Ստամբուլում լրջագույն խնդիրների առաջ է կանգնել՝ չկարողանալով հաղթել ընտրություններին։ Սա խոսում է այն մասին, որ քաղաքական գործիչների բանկը իշխող կուսակցության մոտ բավականին թույլ է, Էրդողանը իր մենիշխանական հակումներով ոչնչացրել է քաղաքական սերնդափոխության հնարավորությունն իր կուսակցության մեջ։

Այսինքն, Թուրքիայում դեռ վա՞ղ է խոսել իշխանափոխության մասին։

Կարծում եմ՝ դեռ վաղ է, և եթե հանկարծ ինչ-որ զարգացումներ սկսվեն, Էրդողանը կգործի բավական խիստ և կկիրառի բավական կոշտ մեթոդներ, որի մի մասը նա ունի Սահմանադրությամբ և կկարողանա իրավական լծակները վերածել գործնականի: Չմոռանանք, որ Էրդողանը ճգնաժամային իրավիճակի հմուտ կառավարիչ է և կկարողանա ստեղծված իրավիճակում լուծում գտնել։ Հնարավոր է ուղղակի բողոքարկման արդյունքում փոխվեն ընտրված քաղաքապետերի արդյունքները, ուղղակի չնշանակեն քաղաքապետեր, կամ նշանակեն ժամանակավոր պաշտոնակատարներ՝ փորձել դրանով իրավիճակն իրենց ձեռքում պահել։


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55