Վենեսուելան նոր տեսակի պատերազմի փորձարկման դաշտ է դարձել՝ էլեկտրամագնիսական և կիբեռնետիկ զենքի օգտագործմամբ, որն ուղղված է երկրի կենսապահովման համակարգերին: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը:
«Վենեսուելան աշխարհին ցույց տվեց, որ դարձել է կիբեռնետիկ և էլեկտրամագնիսական զենքի, ինչպես նաև պատերազմի նոր ռազմավարության փորձարկման դաշտ, իսկ դա այլևս ուղիղ զավթում չէ, ոչ էլ հրթիռակոծություն, այլ հիմնարար և կենսական կարևոր նշանակության ծառայությունների «ռմբակոծում»,- ասել է նախագահը:
Նրա խոսքով՝ այս ամենն արվում է «վատագույն ընդդիմության» մասնակցությամբ, որն ունեն հեղափոխության վերջին տարիներին: Մադուրոն նաև նշել է, որ ընդդիմությունն իրեն, Վենեսուելայի ազգային հիմնադիր ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելյոյին և իշխանության այլ ներկայացուցիչների սպանելու ուղղությամբ պլաններ է մշակում: Այս առնչությամբ նա պահանջել է հետախուզական և հակահետախուզական ծառայությունների հատուկ զգոնությունը:
«Նրանք (ընդդիմությունը) այս նոր պատերազմի հիմնական համամասնակիցներն են»,- ասել է Մադուրոն:
Հիշեցնենք, որ մարտին Վենեսուելայում զանգվածային հոսանքազրկումներ էին գրանցվել: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կատարվածի համար «ամերիկյան իմպերիալիզմին» է մեղադրել: ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է նման մեղադրանքները:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02