Մենք չենք հանդուժելու վատ որակի ճանապարհ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ նախորդ տարվա ճանապարհաշինության փորձը ցույց է տալիս, որ հայտարարված մրցույթներում հաղթողներն իրականացրել են անորակ աշխատանք:
«Անորակ աշխատանքն իրականացնողները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, և հին սովորության համաձայն, հիմա էլ իրենց մտքով անցնում է, թե կարող են անորակ ճանապարհ կառուցել ու անցնի գնա»,- ասաց ՀՀ վարչապետը և նշեց, որ խոսքը հատկապես Նոյեմբերյան-Ոսկեպար հատվածի մասին է։
Ըստ նրա՝ անորակ ճանապարհ կառուցողնեը պետք է պատժվեն։ «Նրանք, իսկապես, սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են, նրանք պետք է զգան մեր հակահարվածը»,- ասաց նա:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը արձագանքեց, որ առաջին հայացքից թեև դրանք պայմանագրային հարաբերություններ են, սակայն պետք է նայել, թե պայմանագիրն ինչ կարգավորումներ է նախատեսել:
Նիկոլ Փաշինյանն ավելացրեց. «Այդ մարդիկ դիտավորյալ անորակ շինարարություն են իրականացրել։ Մենք շատ լուրջ ֆինանասկան վնասներ ենք կրել, և այդ վնասը հասցրած մարդիկ պետք է կրեն պատասխանատվություն ու հայտնվեն բանտում։ Ճանապարահը երկար ժամանակ եղել է փող ուտելու թիվ մեկ տեղ ու ոմանց ախորժակը, երևում է, չի փակվել, մենք պետք է իրենց ախորժակը շատ կտրուկ փակենք»:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02