Անդրատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության մասին համաձայնագիրը բացասաբար կանդրադառնա Ֆրանսիայի տնտեսության վրա: Այս մասին հայտարարել է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այդ անդրատլանտյան համաձայնագիրն ատոմային ռումբ է մեր երկրի տնտեսության համար: Պետության նախագահը պետք է հայտնի, որ ինքը հրաժարվում է (մասնակցությունից)»,- հայտարարել է Լե Պենը: Նա նաև հավելել է, որ համաձայնագիրը «կքանդի գյուղատնտեսության ոլորտը, մասնավոր արդարադատություն կպարտադրի, ինչպես նաև կվտանգի երկրի պետական կառուցվածքները»:
Լե Պենը նաև նշել է, որ Ֆրանսիայի քաղաքացիները դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելուն, բայց չնայած դրան՝ բանակցություններն այդ հարցով շարունակվում են: 2013 թ. հուլիսից ԵՄ-ն բանակցում է Անդրատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության մասին համաձայնագրի վերաբերյալ: Խոսքը մոտ 820 մլն-հոգանոց սպառողական շուկայով անմաքս առևտրի աշխարհի ամենամեծ գոտու ստեղծման մասին է: Բացի ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից՝ նախագծում կընդգրկվեն Կանադան, Մեքսիկան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Իսլանդիան, ԵՄ անդամակացության թեկնածու երկրները:
1in.am
19:23
17:38
16:18
16:18
16:02
13:44
11:35
11:08
11:00
01:45
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02