Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը՝ ընդգծելով դրա դրական բնույթը, գրում է tass.ru-ն:
«Ողջունում ենք բանակցություններում կառուցողական մոտեցման գերակայությունը: Կողմերին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք, որպեսզի կյանքի կոչվեն այն գաղափարները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ավստրիայի մայրաքաղաքում»,-ասել է Զախարովան ադրբեջանական ONA գործակալությանը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցություն ցուցաբերելը երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է:
Զախարովան հավելել է, որ իրենք սերտորեն համագործակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ պետությունների հետ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ բանակցային գործընթացը շարունակվում է, և կողմերը հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված աշխատանքը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:
Ըստ Զախարովայի՝ այս տրամադրվածությունն արձանագրվել է նաև Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո արված հայտարարությունում:
Միևնույն ժամանակ Զախարովան ևս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը կրում են միայն դրանում ներգրավված կողմերը:
«Կարևորը քաղաքական կամքի դրսևորումն է»,-եզրափակել է պաշտոնյան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, մեկնաբանելով Վիեննայում կայացած հանդիպումը, նշել են, որ այն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ապրիլի 4-ին հայտարարել է, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նոր հանդիպման ամսաթիվն արդեն համաձայնեցված է:
«Շատ շուտով մենք երկկողմ հանդիպում կանցկացնենք: Մենք արդեն պայմանավորվել ենք ամսաթվի վերաբերյալ: Ըստ ավանդույթի՝ այդ մասին կհայտարարվի Երևանում և Բաքվում»,-ասել է Մամեդյարովը:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55