Յուրաքանչյուր ծայրահեղականություն վատ է՝ կլինի դա հանդուրժողականություն, թե անհանդուրժողականություն: Ես հավասարապես դեմ եմ, թե բռնության կոչերին, որոնք կարող են ուղղված լինել սեռական այլ կողմնորոշում ունեցող մարդկանց, թե նման մարդկանց կողմից իրենց համար հատուկ, ավելի հավասար իրավունքների պահանջներին: Հայաստանում վաղուց չկա սեռական այլ կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ անհանդուրժողականություն, եթե կա, ապա թող տվյալներով հիմնավորեն, որ ավելի շատ ծեծ, բռնություն և այլն գործադրվում է սեռական կողմնորոշմամբ պայմանավորված, քան, ասենք, քաղաքական կամ թեկուզ կենցաղային թեմաներով: Այդ մարդիկ ապրում են մեր կողքին, ինչ ուզում անում են, դրանից ավել ի՞նչ իրավունքներ են ուզո՞ւմ, որ գան և համոզեն մեզ, որ մենք էլ սեռական այլ կողմնորոշում ունե՞նք, ուղղակի չգիտենք այդ մասին)))
Հիմնվելով վերոնշյալի վրա դեմ եմ քարոզին, ոչ թե այլ սեռական կողմնորոշում ունեցողներին: Այն, ինչ կատարվեց այսօր ԱԺ-ում քարոզ էր՝ պետական հարթակն օգտագործելու միջոցով միասեռականության և սեռական այլ կողմնորոշման քարոզ: Նորմա՞լ էր, սա, համոզված եմ, որ ոչ: Խախտվեցին մի շարք մարդկանց իրավունքներ, ինչո՞ւ, որովհետև նիստն այլ թեմայով էր, և որևէ մեկն իրավունք չի տվել այդ թեմայով նիստի ժամանակ պարտադրել մարդկանց այլ հարցի քարոզչություն: Սեռական այլ կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքները չեն կարող լինել ավելին, քան մնացած քաղաքացիներինը:
Հորդորում եմ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին դադարեցնել ստեղծել կեղծ օրակարգեր, ամեն ինչ անել , որ մարդկանց հունից հանեն և ստիպեն բռնություն գործադրել, որպեսզի հավելյալ գրանտներ ստանան տարբեր տեղերից, սա արդեն ոչ թե իրավունքների համար պայքար է, այլ, իրոք, այլասերվածություն: Ոչ թե ձեր սեռական կողմնորոշումն է այլասերում, այլ ձեր կողմից արվող մանիպուլյացիաները, կեղծ օրակարգերի ստեղծումը, հուսամ՝ ԱԱԾ-ն այս հարցով էլ կզբաղվի
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
21:19 05.08.25
13:19 05.08.25
16:19 05.08.25
16:06 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03