ԱՄՆ-ն, Գոլանի բարձրունքները Իսրայելի տարածք ճանաչելով, փորձում է խարխլել միջազգային իրավական բազան, որի վրա կառուցվում է Մերձավոր Արեւելքում հակամարտության կարգավորումը, «Ալ Ահրամ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եգիպտական, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «ԱՄՆ կողմից Իսրայելի՝ օկուպացված սիրիական Գոլանի բարձրունքների անեքսիայի ճանաչումը ՄԱԿ Կանոնադրության, միջազգային իրավունքի, ՄԱԿ ԱԽ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւերի, մասնավորապես 479 բանաձեւի կոպիտ խախտում է», - ասել է նախարարը Եգիպտոս մեկնելու նախաշեմին: Լավրովի գնահատմամբ՝ նման որոշումը նվազեցնում է Մերձավոր Արեւելքում երկարաժամկետ, կայուն եւ արդար խաղաղության հաստատման հնարավորությունները: «Ակնհայտ է, որ Վաշինգտոնը ձգտում է խաչ քաշել միջազգային հանրության աշխատանքի վրա, քայքայել համընդհանուր ճանաչված միջազգային իրավական բազան, որի հիման վրա շարունակվում է Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը», - ասել է Լավրովը: Արտգործնախարարը շեշտել է նաեւ, որ Սիրիայի Գոլանի բարձունքների պատկանելիության հարցում Մոսկվայի դիրքորոշումը անփոփոխ է մնում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին հռչակագիր էր ստորագրել: ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասել էր, որ այս որոշմամբ Վաշինգտոնը քայքայել է միջազգային իրավունքի համակարգը: 1967 թվականին 6-օրյա պատերզմում Իսրայելը Սիրիայից խլել էր Գոլանի բարձրունքները, իսկ 1981-ին միակողմանիորեն անեքսիայի ենթարկել: Լեռնային սարահարթի պատկանելիությունը համարվում է իսրայելա-սիրիական հակամարտության հիմնական պատճառը, որը լուծելու փորձերը ձեռնարկվում էին մինչեւ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02