Լիբիայում Միջազգային հանրության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարության մարտական ավիացիան շաբաթ հարվածների շարք է հասցրել Լիբիայի ազգային բանակի դիրքերին՝ Տրիպոլիից 80 կմ դեպի հարավ, հաղորդում է Al Jazeera-ն:
Վերջինիս տվյալներով՝ Խալիֆա Հաֆթար ֆելդմարշալի ստորաբաժանումները, որոնք հարձակվում են Տրիպոլիի վրա, Գարյանում օդային հարձակման են ենթարկվել: Այս բնակավայրը Լիբիայի ազգային բանակը առանց մարտերի գրավել է ապրիլի 4-ին:
Ավիացիայի օգտագործումը «քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար» թույլատրել է ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆաիզ Սարաջը: Նա հրամայել է Սեբհիի ռազմական շրջանների, արեւմտյան եւ կենտրոնական տարածաշրջանների հրամանատարներին, ինչպես նաեւ Մեծ Տրիպոլի շրջանին «անցնել պատրաստվածության առավելագույն մակարդակի եւ տեղափոխել իրենց ստորաբաժանումները` երաշխավորելու համար հրամանների կատարումը եւ անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել»:
Նույն հրահանգները տրվել են Պաշտպանության նախարարությանը եւ մայրաքաղաքի նախագահական գվարդիային:
Ներկայումս Լիբիայում գործում է երկու կառավարություն. Տրիպոլիում միջազգային հանրության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ վարչապետ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ եւ երկրի արեւելքում գործող Աբդալա Աբդուրահման ատ-Տանիի ժամանակավոր կառավարությունը ընտրված խորհրդարանի հետ համատեղ, որոնք վայելում են ԼԱԲ-ի աջակցությունը:
Ապրիլի 4-ին Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի վրա հարձակման մասին: Ուրբաթ հաղորդվում էր, որ նրա ստորաբաժանումները հարավից ակտիվորեն առաջ են շարժվում դեպի մայրաքաղաք:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02