Վերջին մեկ ամսում ավելի քան 60 հազար մարդ է փախչել Հարավային Սուդանից, որտեղ հիմա զինված բախումներ ու անկարգություններ են: Երկրում պարենամթերքի սուր պակաս կա: Բժիշկները հայտնում են խոլերայի նոր դեպքերի մասին: ՄԱԿ-ում խիստ անհանգստացած են երկրում տիրող իրավիճակով ու հակամարտության կողմերին կոչ են անում օգնությունը հասանելի դարձնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:
«Ջուբայում բռնության բռնկումից հետո՝ անցած ամիս երկրից փախել է 60 հազար մարդ: Այսպիսով 2013-ի դեկտեմբերից սկսած փախստական է դարձել Հարավային Սուդանի գրեթե 900 հազար քաղաքացի»- Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Մելիսա Ֆլեմինգը:
Ուգանդայում Հարավային Սուդանից եկած փախստականների թիվը վերջին 10 օրերին կրկնապատկվել է: Երեք շաբաթում այդ երկիր է ժամանել ավելի քան 52 հազար մարդ: Այդ ընթացքում Քենիա է հասել մոտ հազար հարավսուդանցիներ:
Փախստակաները հայտնում են, որ զինված խմբավորումները անկարգություններ են անում Հարավային Սուդանի տարածքում, հարձակվում գյուղերի վրա, սպանում խաղաղ բնակիչներին ու երիտասարդ տղամարդկանց ու դեռահասներին ստիպում միանալ զինյալներին:Երկրում 1.6 մլն ներքին տեղահանված կա
Հարավային Սուդանում իրավիճակը խորանում է նաեւ պարենամթերքի պակասի ու խոլերայի բռնկումների պատճառով: Երկրում գրանցվել է այդ վտանգավոր հիվանդության 586 դեպք՝ 20-ը մահացու ելքով: Խոլերայի բռնկումը լուրջ մարտահրավեր է մի երկրի համար, որտեղ բուժհաստատությունների մոտ մեկ երրորդը չի գործում:
Երկրի բնակչության կեսից ավելին հումանիտար օգնություններից է կախված: ՄԱԿ-ի հումանիտար համակարգման հարցերով վարչության մամուլի քարտուղար Ենս Լաերկեն հայտնել է, որ Հարավային Սուդանի մոտ 4.8 մլն բնակիչ կիսաքաղցած է:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02