Ծնունդով ուրուգվայցի, բնույթով անմիջական և ժպտերես դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 7-ին առաջին անգամ համերգային ծրագրով հանդես եկավ Երևանում: Հայաստանում առաջին անգամ է, բայց հայերի մասին գիտի շատ բան, քանի որ հայկական համայնք կա և՛ Ուրուգվայում, և՛ Արգենտինայում, որտեղ նա այժմ բնակվում է. նախօրեին՝ ասուլիսի ժամանակ, նշել էր երգչուհին:
Արդեն մի քանի բառ հայերեն սովորելուց հետո այսօր հանդիսատեսի հետ նա փորձում էր շփվել հայերեն՝ ՛՛բարև Ձեզ՛՛, ՛՛ես սիրում եմ Ձեզ՛՛, ՛՛պարում ենք բոլորս՛՛, և, իհարկե, ՛՛շնորհակալություն'': Նատալիա Օրեյրոյի պարելու հորդորը զուր չէր անցնում, և դահլիճը, մեկ մարդու նման, նրա հետ հավասար երգում և պարում էր:

Լատինոամերիկյան տաք ռիթմեր, հին ու սիրված երգեր, որոնք ներկաներին տեղափոխեցին այն ժամանակներ, երբ Հայաստանում Նատալիա Օրեյրոյին սկսեցին ճանաչել և սիրել «Վայրի հրեշտակը» սերիալից: Նա այսօր կատարեց Cambio dolor, Me muero de amor, Rio de la Plata, Tu veneno, Que digan lo que quieran, Gitano Corazón, Estamos todos solos, Valor, United by love և այլ գործեր:

Գեղեցկուհին Հայաստանում էր իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում: Երևանյան մենահամերգին նա վեց անգամ փոխեց հագուստը, ներկայացավ գալակտիկայի թագուհու կերպարով, ով կորցնում է գալակտիկան և նորը փնտրում:
Արմինե Բրսոյան
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02