«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը խմբակցության անունից ելույթով հանդես եկավ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ով նախապես նշեց, որ իր ելույթից հետո գուցե հարձակման ենթարկվի, բայց պետք է առնվազն կիսվի մտահոգությամբ:
«Առաքինի է այն մարդը, որն իր առջև հայրենանվեր նպատակներ է դնում և հասնում այդ նպատակներին: Կրկնակի առաքինի է այն մարդը, որն այդ հաղթանակների պտուղներով կիսվում է այլոց հետ, և երիցս առաքին է այն մարդը, որն այդ հաղթանակների մեջ կարողանում է հաղթահարել ինքն իրեն և անընդհատ չձգտել փառքի և դափնու: Մի՞թե մենք քաղաքացու օր նշելով՝ ցանկանում ենք ընդգծել քաղաքացու այն կատարելատիպը, ինչ երազել ենք, մի՞թե այս որոշումն ընդունելով՝ մենք չենք ցանկանում պարզապես ընդգծել մեր դերն ու նշանակությունն այն իրադարձություններին, ինչ անցած գարուն կատարվեց»,-ասաց նա:
Ըստ Սիմոնյանի՝ եթե այդպես է, ուրեմն չեն կարողացել քաղաքական հասունացման մակարդակի հասնել: «Մի փոքր համբերենք, որ միգուցե այդ ինքնահաղթահարման պրոցեսը նաև մեր միջով անցնի և մեր փոխարեն, մեր կատարած գործերի համար որոշումներ կայացնենք ոչ թե մենք՝ ինքներս, այլ հետագայում՝ հինգ, տասը տարի հետո, այս նույն դահլիճում նստած մարդիկ: Չէ՞ որ մենք պետք է գնահատական տանք այդ գործերին: Եթե այդքան առաքինություն ունենք և կարողանում ենք հաղթահարել մեր հաղթանակները և բարձրանալ մի քայլ ավելի բարձր, ուրեմն միգուցե ժամանակ խնայենք մեզ համար և թույլ տանք, որ որոշումներ կայացնեն այլք»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ երբ ինքն ինչ-որ փոքրիկ հաղթանակ էլ է ունենում, փորձում է վերաիմաստավորել այն: Նա վերջում մեջբերեց Մուշեղ Իշխանի «Տապանագիր» բանաստեղծության վերջին քառատողը.
«Երբ որ շահիս բազում գանձեր ու հաղթանակ
Եվ ճակատիդ դնեն ոսկի փառապսակ,
Հիշե, որ նախ փառքի դափնին ե՛ս ստացա
Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա»:
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02