Վրաստանի նախկին նախագահն ասել է, որ Ուկրաինայի առաջնորդին այդ որոշման համար 24 ժամ չի տրամադրի:
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխաիլ Սահակաշվիլին դիմել է Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին, խնդրելով վերադարձնել իր ուկրաինական քաղաքացիությունը մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
«Հզո՞ր է վերականգնել օրինականությունը: Վերադարձնել ինձ իմ ուկրաինական անձնագիրը և հնարավորություն տալ ինձ մտնել Ուկրաինա: Եթե դուք չեք վախենում, եթե դուք իրոք այդքան խիզախ եք և որոշել եք փոխվել, ապա դուք դրա հնարավորությունն ունեք»,- ասել է Սահակաշվիլին Facebook-ի իր տեսաուղերձում:
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Պորոշենկոյին դրա համար 24 ժամ չի տա: «Բայց դուք դեռ բավարար ժամանակ ունեք մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում գործելու համար: Ես սպասում եմ ձեր որոշմանը, Պետր Ալեքսեևիչ»,- եզրափակել է Սահակաշվիլին:
2015 թ. մայիսին Ուկրաինայի քաղաքացիություն ստացած Սահակաշվիլին որպես այդ երկրի քաղաքացի մնացել է մոտ երկու տարի: 2017-ի հուլիսին Պետրո Պորոշենկոն, Սահակաշվիլու հետ քաղաքական տարաձայնություններից հետո, նրան զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից՝ անձնագիր ստանալու ժամանակ ոչ ճիշտ տեղեկություն նշելու պատրվակով: 2018-ի փետրվարի 12-ին Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել է Կիևում, այնուհետև արտաքսվել Լեհաստան: Այնտեղ նա հայտարարել է, որ չի հրաժարվի Ուկրաինա վերադառնալու փորձերից: Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը Սահակաշվիլուն արգելել է երկիր մուտք գործել մինչև 2021թվականը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02