Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում տեղ գտած համակարգային խախտումների մասին, որոնց ընթացքում, ըստ նրա՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ստացած ձայները գողացվել են: Ավելի վաղ, ԱԶԿ-ն բողոքարկել է մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնցում հաղթել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: ԿԸՀ-ն ձայների վերահաշվարկ է իրականացնում: «Ստամբուլում կայացած ընտրությունների ընթացքում խախտումների դեպքեր չեն եղել, այլ համակարգային խախտումներ: Մենք տեսնում ենք, որ կազմակերպությունը գործում է և հանցագործություններ է կատարում: Քաղաքացիները պնդում են, որ իրենց իրավունքները լիովին պահպանվեն և մեր պարտքն է պաշտպանել նրանց: Կան տեսախցիկների կողմից ֆիքսված ապացույցներ, այլ ապացույցներ ևս: Խոսքը ընտրատեղամասերում ձայների գողության մասին է», - ասել է Էրդողանը լրագրողներին: «Ստամբուլում 10 միլիոն ընտրող կա, և եթե մեկը հայտարարում է, որ հաղթել է և ունի 14 հազար ձայնի անհասկանալի առավելություն, դա ոչ ոքի չի բավարարում: Սակայն վերջնական որոշում կկայացնի ԿԸՀ-ն», - հավելել է Թուրքիայի նախագահը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02