Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆին ու Գուս Բիլիրակիսին է միացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև, որի նպատակն է ԱՄՆ քաղաքականության մեջ հետևյալ դրույթների ամրագրումը.
1. Հայոց ցեղասպանության հերքման մերժում,
2. ԱՄՆ կառավարության կողմից այս հանցանքի պաշտոնական ճանաչում և ոգեկոչում,
3. Ժամանակակից աշխարհում նման հանցանքները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ ուսուցում կազմակերպելու կարևորության գիտակցում:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականների երկկուսակցական նախաձեռնությունը՝ կարևորելով հատկապես այն, որ ԱՄՆ ապագա սերունդները պետք է կրթության միջոցով տեղեկացված լինեն հայերի դեմ կազմակերպված հանցագործության փաստերի մասին:
Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով բանաձևի մասին, նշել է, որ ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրության իրականացրած և 1,5 մլն հայի կյանք խլած ցեղասպանությունը «սոսկ անցյալի փաստ չէ, այլ ներկայում առկախված սպառնալիք»:
«Դրա հերքումը ոչ միայն շարունակական վիրավորանք է փրկվածների համար, այլև մեկ այլ ժողովրդի դեմ ցեղասպանության կրկնության վտանգ: Ավելի կարևոր է դառնում Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական փաստի ճանաչումը»,-ասել է կոնգրեսականը:
Նրա գործընկեր Գուս Բիլիրակիսն իր հերթին նշել է, որ «ցեղասպանությունը ոչ թե պետք է հերքել, այլ ընդունել որպես մարդկության համար պատուհաս»:
«Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում քաջության նոր էջ կբացի: Գործող վարչակազմի հաստատուն առաջնորդությամբ՝ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ կանգնի»,-եզրափակել է կոնգրեսականը:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55