Հարկային փոփոխությունները նորից ուղղված են բնակչության ունեւոր մասի կյանքի բարելավմանը։ Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ Նրա խոսքով՝ Հարկային օրենսգիրքը պետք է պայմաններ ստեղծի տնտեսության իրական զարգացման համար։ «Սննդի ճյուղի ոլորտի որոշ զարգացումը չի վկայում այն մասին, թե մեզ մոտ ձեռքբերումներ կան տնտեսությունում։ Հայաստանը շարունակում է ռեսուրսներ վաճառել։ Այն դեպքում, երբ կարելի է պայմաններ ստեղծել պատրաստի ապրանքների արտադրության համար»,- նշել է նա։ Անդրադառնալով սեղմված գազի վաճառքի ժամանակ կիլոգրամին անցնելու հնարավորությանը (ապրիլի 9-ին օրենքն ընդունվել է խորհրդարանում- խմբ.)՝ փորձագետն ընդգծել է, որ շուկան կարելի է կարգավորել միայն միասնական չափման անցնելու դեպքում։ «Գազի վաճառքի ժամանակ կիլոգրամին անցնելը կարող է հանգեցնել այն բանին, որ սպառողը, վերջապես, կստանա ապրանքի այն ծավալը, որի համար վճարում է։ Որպեսզի այս փոփոխություններն արդյունավետ ներդրվեն, անհրաժեշտ է պետության, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների համատեղ աշխատանքը»,- պարզաբանել է Պողոսյանը։ Նա հավելել է, որ գազի վերջերս տեղի ունեցած թանկացումը, ամենայն հավանականությամբ, փորձ է՝ փոխհատուցելու շահույթը, որը նրանք մինչ այդ ունեին ապօրինի շրջանառությունում։ Նա հավելել է, որ «Գազպրոմ Արմենիան» նույնպես պետք է անցնի գազը կիլոգրամով վաճառելուն, իսկ դրա համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ ընդունել։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02