Ցանկանում եմ անձամբ ծանոթանալ պատգամավորների հետ, քանի որ շատերն ինձ չեն ճանաչում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ խմբակցությունների հետ հանդիպմանը։ Նա շեշտեց՝ ինքը, ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելով, ցանկանում է օգնել պետությանը։ Միևնույն ժաման նա նկատեց, որ խորհրդարանում ցանկացած հարցի վերաբերյալ որոշումը քաղաքական է լինում։
- Պարո՛ն Հովհաննիսյան, այսօր Դուք՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու, հանդիպեցիք ԲՀԿ խմբակցության հետ, օրերս էլ կհանդիպեք խորհդարանի մյուս խմբակցություններին՝ ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին։ Ինչ «մեսիջ» եք ցանկանում հասցնել խորհրդարանականներին։
- Առաջինը՝ ցանկանում եմ անձամբ ծանոթանալ նրանց հետ, քանի որ շատերն ինձ չեն ճանաչում և կարիք կա մարդու հետ անձամբ շփվելու։ Ինչպես նաև ցանկանում եմ պատասխանել նրանց հուզող հարցերին, և անկեղծորեն պատասխանում եմ։ Մեծ մասամբ իմ խնդիրն այս պահի դրությամբ մեր պատգամավորներին իմ նպատակները ներկայացելն է, թե ինչո՞ւ եմ ցանկանում դառնալ ՍԴ դատավոր։ Ուզում եմ օգնել մեր պետությանը՝ արագ տեմպերով զարգացնել հայկական իրավունքը, հատկապես հայկական սահմանադրական իրավունքը, որի մասնագետն եմ ես, քանի որ սահմանադրական իրավունքի ոլորտում ունեմ իրավագիտության դոկտորի աստիճան, մտածում եմ՝ կարող եմ այս ոլորտում օգտակար լինել մեր պետությանը։ Կուզենա՞ մեր պետությունն օգտվել իմ օգնությունից, թե ոչ, արդեն նրա որոշման հարցն է, ԱԺ-ն որպես այս հարցի պատասխանատու, կարող է ազատորեն որոշում կայացնել։
- Ձեր խոսքում ասացիք՝ կուզենա՞ երկիրն օգտվել իմ օգնությունից, թե՝ ոչ, կորոշի ԱԺ-ն։ Այսինքն՝ աչքի առաջ ունենք ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության նախկին փորձը, երբ քվեարկությունը քվորում չունենալու պատճառով տապալվեց, մտավախություն ունե՞ք, որ ԱԺ-ն չի ընտրի ձեզ։
- Չգիտեմ՝ կտապալվի, թե չէ, բայց խորհրդարանում ցանկացած հարցի վերաբերյալ որոշումը քաղաքական որոշում է, հետևաբար, հնարավոր չէ բացառել, որ ինչ-որ քաղաքական շարժառիթներով ու նպատակահարմարություններից ելնելով ինչ-որ ուժ որոշի դեմ քվեարկել իմ թեկնածությանը։ Ես սրան նայում եմ շատ նորմալ, քանի որ բոլոր երկրներում խորհրդարանի որոշումները հենց քաղաքական որոշումներ են։ Չէի ցանկանա, որ ԱԺ-ն մերժեր օգնության իմ առաջարկը, բայց եթե որոշի մերժել, դա իր իրավունքն է։
- Հատկապես իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են հայտարարել, որ անարդար է ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահե Գրիգորյանի չառաջադրումը, քանի որ քաղաքական իրավիճակից ելնելով է տապալվել քվեարկությունը։ Մտածում եք՝ կարո՞ղ են ձեզ մերժել՝ նախկին թեկնածուն պաշտպանելու նպատակով, հաշվի առնելով, որ այս հարցի հետ կապած ԱԺ-ն վերջերս օրենք փոխեց։
- Անկեղծ ասած՝ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինձանից հետո ում կառաջարկեն, ում կհավանեն։ Ես միայն ցանկանում եմ իմ օգնությունն առաջարկել, արդեն առաջարկել եմ ու պատրաստ եմ օգնել մեր պետությանը։ Քիչ առաջ էլ ԲՀԿ-ի հետ հանդիպմանը հնչեց բնական հարց, որն ինձ տալիս են իմ հարազատները, այն է, թե ինչու եմ պատրաստվում թողնել գերմանական հարմարավետ կյանքը, լավ կարիերան՝ իրավունքի տեսանկյունից առաջատար պետությունում, ինչպես նաև հաշվի առնելով, որ հիմա ես անհամեմատ ավելի լավ եմ վաստակում, քան կվաստակեմ ՍԴ դատավոր լինելու դեպքում։ Ես պատասխանում եմ, որ ՀՀ-ում իրավունքի ոլորտում տեսնում եմ շատ լուրջ անելիքներ։ Կարծում եմ՝ կարող եմ օգնել այս հարցում, պատրաստ եմ հրաժարվել շատ հարմարավետություններից, որովհետև մտածում եմ, որ այսպես առաջ գնալը մեզ շահեկան չէ։ Աշխարհը շատ արագ տեմպերով առաջ է շարժվում, իսկ մենք հետ ենք գնում։
- Մինչ վերջին իշխանափոխությունն ընդդիմությունը միշտ մեղադրում էր Սահմանադրական դատարանին, որ ոչ թե իրացրել է Սահմանադրությամբ իրեն տված իրավունքները, այլ օրվա իշխանությունն է թելադրել ՍԴ-ի վճիռների ընթացքը։ Որ ասում եք փոփոխություններ եք անելու, սա՞ էլ նկատի ունեք։
- Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանի պարագայում չենք կարող պաշտոնապես հաստատել, որ Սահմանադրական դատարանը որոշումներն ընդունել է օրենքի խախտմամբ կամ ճնշման տակ, աշխարհում նման նախադեպ չկա։ Չի բացառվում, որ նման բան եղել է, բայց դժվար է նման բան ապացուցելը։ Քանի որ չկան պաշտոնական ապացույցներ, մնացածը կարող լինել սուբյեկտիվ գնահատական։ Ես կարող եմ հավատալ, որ վճիռն անաչառ չի եղել, դուք կարող եք պնդել, որ անաչառ է։
22:39
22:03
13:18
13:10
12:33
00:00
14:14
12:12
11:13
23:37
21:55
20:32
20:27
19:34
19:05
16:38
14:13
13:15
11:52
11:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36