ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽԽՎ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին, շեշտեց, որ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չէ եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը:
«Երբեմն այս կապակցությամբ հանրությունը կարող է ականատես լինել տարբեր բանավեճերի: Երբ փորձում են ասել, թե Հայաստանում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, ես ամեն անգամ հարկ եմ համարում ընդգծել, որ տեղի է ունեցել ոչ թե գունավոր հեղափոխություն, այլ` սիրո և համերաշխության: Խոսքը գույների մասին չէ, ոչ էլ սիրո, և ոչ էլ առավել ևս համերաշխության, այլ՝ քաղաքական ենթատեքստի: Խնդիրն այն է, որ մեր հեղափոխության մեջ, որևէ արտաքին քաղաքական ուժի ներգրավվածություն չի եղել, բացառվում է, որ որևէ մեկը կարողանա ցույց տալ որևէ արտաքին ուժի ներգրավվածություն մեր ներքին գործընթացների մեջ: Սա մեզ համար, կներեք, ազգային արժանապատվության խնդիր է և անձամբ ինձ համար էլ անձնական արժանապատվության խնդիր է»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ ժողովրդավարությունն իսկապես բխում է մեր ժողովրդի մտածելակերպից:
«Ես պետք է ուղիղ լինեմ և անկեղծ: Տարբեր գործընկերներ ունեն տարբեր կասկածներ, բայց կարծում եմ, որ ամեն օր բոլորը համոզվում են, որ ամեն ինչ հենց այնպես է եղել, ինչպես ես ասել եմ: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որևէ երկրի, կազմակերպության դեմ չէ: Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն է իրականացրել հանուն իր ազատ և երջանիկ ապագայի, և մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել միջազգային գործընկերների հետ»,-ասաց նա:
Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այժմ նախագահում ենք կազմակերպությունում և մեզանից կախվածն անելու ենք այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելու համար, իսկ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ: Նա նաև հիշեցրեց, որ ՀԱՊԿ անդամ ենք և ամեն ինչ անելու ենք կառույցին մեր անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:
«ԵՄ-ի հետ ունենք հրաշալի հարաբերություններ և դա ունի կոնկրետ պատճառ, խնդիրն այն է, որ Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագիրը ԵՄ-ի հետ, նրա բովանդակությունը լիարժեք կերպով համընկնում է մեր կառավարության ունեցած օրակարգի հետ, այն օրակարգի, որը մենք ի սկզբանե մտադիր ենք իրականացնել մեր երկրում»,-հավելեց Փաշինյանը:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03