Վերջին շրջանում խաղաղության օրակարգը, բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր ադրբեջանցի գործընկներին և հանրությանը մեր ամենակարևոր անելիքներից մեկն է. ԵԽԽՎ-ում պատասխանելով պատգամավորի հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման պարտավորությանը:
«Ուրախ եմ, որ կարողացել ենք նախագահ Ալիևի հետ բավական ուղիղ, անկեղծ ու կառուցողական խոսակցություն ծավալել: Ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք կարգավորման նրբությունների մասին, բայց որ կարողացել ենք կառուցողական անկեղծ մթնոլորտ ստեղծել, արդեն բավական լավ է»,-ասաց նա:
ՀՀ վարչապետը նշեց, որ կարևորագույն մի քանի հարց կա, որոնց պետք է պատասխանեն խաղաղության օրակարգը ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար: «Այդ հարցերից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցություն կարգավորման խաղաղ գործընթացին, որովհետև դժվար է հասկանալ՝ ինչպես ենք առանց կոնֆլիկտի առաջնային և հիմնական կողմին լսելու ուզում կարգավորել խնդիրը: Ինչպես ասացի, քայլերը ուղղված են նրան, որ համանախագահության շրջանում վերականգնենք երկխոսությունը Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե շատերը չգիտեն, բայց ԼՂՀ և Ադրբեջանի ղեկավարի միջև տեղի է ունեցել ուղիղ հանդիպում: «Այդ պրակտիկան եղել է և ԼՂՀ ընտրված ներկայացուցիչները միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում, սովորաբար ասում են՝ մինչև 1998-ը, բայց ես կարող եմ ասել, որ մինչև 2018-ը Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացում: Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ դառնալուց առաջ եղել է ԼՂՀ ընտրված նախագահը, դրանից հետո Սերժ Սարգսյանը եղել է Ղարաբաղի առաջնորդներից մեկը և, ըստ էության, ունենք մի վիճակ, որ ԼՂՀ-ն ներկայացված է եղել բանակցությունների սեղանին: Մեր խնդիրն է պայմաններ ստեղծել, որ այդ երկխոսությունը Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև չընդհատվի»,-ասաց նա:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02