Ավելի քան 70 բրիտանացի խորհրդարանականներ կոչով դիմել են երկրի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդին, որպեսզի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիա արտահանձնեն, հայտնում է Associated Press-ը: ՆԳ նախարարին ուղարկված խորհրդարանականների նամակում նշված է. «Ամեն ինչ արեք, որպեսզի ապահովեք Ասանժին Շվեդիային հանձնելու հնարավորությունը, եթե շվեդական իշխանությունները արտահանձնելու մասին հարցում ուղարկեն»: Բրիտանական ոստիկանությունն ավելի վաղ կարողացել է Լոնդոնում Ասանժին կալանավորել այն բանից հետո, երբ Էկվադորի իշխանությունները հետ են կանչել ապաստանի նրա իրավունքը: Բրիտանական մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ WikiLeaks-ի հիմնադիրը կալանավորվել է, այդ թվում՝ նրան արտահանձնելու ԱՄՆ հարցման հետ կապված: ԱՄՆ-ում նրան մեղադրում են գաղտնի տեղեկությունների հրապարակման համար: Դա Ասանժին կարող է սպառնալ մինչեւ 5 տարվա բանտարկությամբ: Շվեդիայում WikiLeaks-ի հիմնադրի դեմ գործ է հարուցվել բռնաբարության եւ սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքներով, որոնք իբր տեղի են ունեցել 2010 թվականի օգոստոսին: Ինքը՝ WikiLeaks-ի հիմնադիրը, պնդում է, որ իր դեմ քննությունը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ այն սկսվել է WikiLeaks-ում Պենտագոնի փաստաթղթերի մեծածավալ հրապարակումներից հետո: Շվեդիայում Ասանժի դեմ նախաքննությունը դադարեցվել է 2017 թվականի մայիսին: Անցած հինգշաբթի Շվեդիայի դատարանը ստացել է շվեդ հայցվորի փաստաբանի հայցը Ասանժի դեմ նախաքննության վերականգնման մասին:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02