Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն եւ մի քանի խամաճիկային ռեժիմներ պատասխանատվության կենթարկվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սեւ ցուցակ մտցնելու որոշման հետեւանքների համար, փոխանցում է Tasnim-ը: Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին՝ դատապարտելով ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ ներառելու ԱՄՆ որոշումը: Նա նշել է, որ Իրանի ԶՈՒ պաշտոնական ստորաբաժանման դեմ ԱՄՆ կառավարության «աննախադեպ, անօրինական եւ վտանգավոր» քայլը կրում է սադրիչ եւ անհիմն բնույթ ու «Իրանի դեմ թշնամական միջոցառում է եւ լուրջ սպառնալիք տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը»: Զարիֆը ԱՄՆ որոշումն անվանել է «միջազգային իրավունքի անքակտելի սկզբունքների եւ ՄԱԿ Կանոնադրության, ներառյալ պետությունների ինքնիշխան հավասարությունների սկզբունքի լկտի խախտում»: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ սադրիչ քայլը կարող է լարվածությունը մեծացնել մինչեւ անվերահսկելի մակարդակ եւ տարածաշրջանում մեծացնել միջադեպերի հավանականությունը»: Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն եւ նրանք, որոնք հրապարակայնորեն աջակցում ու մասնակցում են նրա ծրագրերին, ինչպես նաեւ 2-3 խամաճիկային ռոեժիմներ, որոնք աջակցում են ԻՀՊԿ-ի դեմ գործողությունները, պատասխանատվություն կկրեն նման արկածախնդրային քայլի սարսափելի հետեւանքների համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ԻՀՊԿ-ն արտասահմանյան «ահաբեկչական կազմակերպություն» է ճանաչում: Ի պատասխան այս քայլին՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ-ին անվանել էր ահաբեկչության պետական հովանավոր, իսկ տարածաշրջանում ԱՄՆ ԶՈՒ-ին՝ ահաբեկիչներ:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02