«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն դիրքորոշումները, որոնցում ես անձամբ քննարկման թեմա չեմ տեսնում: Ի լրումն դրա, անընդհատ հնչեցնում են անվտանգության հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին հայտարարություններ, և այլն: Սրանք այն թեմաներն են, որոնք կբերեն իրավիճակի սառեցման: Հայկական կողմը կտրականապես հրաժարվել է զբաղվել օկուպացված տարածքների ազատագրման հետ կապված հարցերով, շարունակում է պնդել, որ ձևաչափը փոխվի: Այս իրավիճակում ես հանդիպման հեռանկար չեմ տեսնում: Միակ փաստը, որը կարելի է նշել, բանակցությունների նմանակումն է, իսկ իրականում՝ մի կողմ թողնել հրադադարի ռեժիմը և ռազմական գործողություններ վերսկսել»:
Այս կարծիքը Minval.az-ին հարցազրույցում հայտնեց Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը՝ մեկնաբանելով Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների` Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի առաջիկա հանդիպումը` ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի մասնակցությամբ:

Նրա խոսքերով, կողմերը կարևոր հարցեր չեն քննարկի, ամենայն հավանականությամբ, կքննարկեն Փաշինյանի հնչեցրած առանցքային հարցերը: Խոսելով մարդասիրական գործունեության իրականացման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնության մասին, մեր զրուցակիցն ասաց.
«Մարդասիրական հարցերը հավանաբար գերիների փոխանակումն է: Հնարավոր է, որ այս համատեքստում Մոսկվան ինչ-որ բան հայտարարի: Ամեն ինչ պարզ է: Մենք ցանկանում ենք, որ հայկական կողմը ազատի օկուպացված տարածքները: Հայերը ասում են, որ մտադիր չեն ազատագրել ոչ Լեռնային Ղարաբաղը, ոչ էլ դրա շրջակա տարածքը։ Հնչեցրած այս դիրքորոշումից հետո բանակցությունները կորցնում են իմաստը: Հետևաբար, մենք այժմ կանգնած ենք կրկնվող որոշակի գործընթացի առջև, երբ մեկ կամ երեք ամիսը մեկ դիվանագետները կհանդիպեն, իսկ արդյունք չի լինի:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44