Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության հետ զրույցի ժամանակ մեկնաբանեց իր ելույթը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ), որտեղ գյումրեցի ըմբիշը գրավել էր 5-րդ տեղը:
«Վնասվածքը խանգարեց, քանի որ ոտքս վերջնական չէր վերականգնվել:
Մրցումներից մոտ 20 օր առաջ ոտնաթաթի վնասվածք էի ստացել մարզման ժամանակ: Չհասցրեցի լիովին վերականգնվել, ինչի համար ինձ անհրաժեշտ էր, երևի, ևս 10 օր: Այս արդյունքից գոհ լինել չեմ կարող, քանի որ պոկում վարժության համար նախատեսած կիլոգրամները բարձրացրեցի հրում վարժությունում: Աշխարհի առաջնությունում կապացուցեմ, որ ես դեռ կամ և լինելու եմ բարձունքում»,- նշեց Գոռ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Գոռ Մինասյանը երկամարտում գրանցել էր 422 կգ (200+222) արդյունք: Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդն առաջին փորձից բարձրացրեց 200 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հաջորդ 2 մոտեցումներով չկարողացավ բարձրացնել 205 կգ-ն: Երկրորդ մոտեցման ընթացքում Մինասյանի ոտքի վնասվածքը կրկնվեց, ինչը զգալ տվեց երրորդ փորձի ժամանակ: Հրում վարժությունում Գոռն առաջին մոտեցումով բարձրացրեց 222 կգ, այնուհետև չկարողացավ ֆիքսել 234 կգ-ն, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց վնասվածքի պատճառով:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 440 կգ (195+245) արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունից հետո Ալեքսանյանը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտեց երկամարտի 5 մեդալով:
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) և Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացան բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02