ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ կոնկրետ քանի՞ հաստիք կամ աշխատատեղ է կրճատվելու։
«Այս՝ առայժմ կասկածելի բարեփոխումների արդյունքում քանի՞ հաստիք է կրճատվելու, և ի՞նչ արժե այդ հաճույքը»,-հարցրեց նա և նշեց, որ ԲՀԿ-ն միշտ կարևորել է մշակույթի և սփյուռքի կառույցների անհարժեշտությունը և հարցրեց, թե այդ նախարարությունների լուծարման խնդրով որևէ քննարկում բնագավառի աշխատողների ու ներկայացուցչների հետ տեղի ունեցե՞լ է, թե ոչ։
Արտակ Զեյնալյանը նախ արձագանքեց կասկածելի որակմանը։ «Մեզ համար կասկածելի չէ, մեր համոզմունք է, լեգիտիմ կառավարության համոզմունքը»,-ասաց նա։ Այն հարցին, թե քանի հաստիք է կրճատվելու, ասաց, որ մի քանի տասնյակ քաղաքական հայեցողական պաշտոններ կկրճատվեն՝ նախարարների, տեղակալների, խորհրդականների, քարտուղարների, բայց ասաց, որ թիվը չի կարող ներկայացնել։
«Այսինքն՝ կրկնվող ստորաբաժանումների պարագայում այդ կրճատումների թիվը մի քանի հարյուր կլինի, աջակցող ստորաբաժանումները, որոնք կկրկնվեն, կկրճատվեն, և անձինք կընդգրկվեն ռեզերվում, ու կառաջարկվեն այլ պաշտոններ, ինչպես օրենքում է նախատեսված»,-ասաց նա։
Գևորգ Պետրոսյանն արձագանքեց, թե իրավունք ունեն կասկածի տակ դնել, քանի որ չպատասխանեցին, թե ինչ ենք ստանում դրանից։
«Նախարարություններ են միացվում՝ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի, ինձ ով կբացատրի այսօրվա կրթության նախարարն ի՞նչ կապ ունի սպորտի հետ, լավ, որ միացնում ենք, հեչ նշանակություն չունի ղեկավարների համապատասխանությունը ոլորտին»,-ասաց նա և հավելեց, որ կասկածում է, որ մի մարդ կարող է արդյունավետ կառավարել սպորտի, գիտության, մշակույթի, կրթության ոլորտները միաժամանակ։
«Այդ դեպքում եկեք երեք նախարարություն թողնենք, մեկը ծախսերի, մյուսը ձեռքբերումների, մյուսն էլ դուխով առաջ գնալու»,-ասաց նա։
Արտակ Զեյնալյանը պատասխանեց, թե ի՞նչ կապ ունի նախարարը սպորտի հետ։ Նա նշեց, որ չեն կարող մի ղեկավար ասել որևէ երկրում, որ իր ենթակայության տալ բոլոր ոլորտներին նույն հավասարությամբ առնչություն ունի։
«Նախարարները քաղաքական պաշտոններ են, տեղակալներ կան, որոնք պատասխանատու ենք ոլորտի համար»,-ասաց նա։ «Դուխով առաջ գնալու» նախարարության մասին, նշեց, որ երկիրն ունի շատ ավելի բարձր մակարդակի կառույց՝ ԱԺ-ն, ոչ թե ընդամենը նախարարության մակարդակ։
Այն մասին, թե կրճատումներ կլինեն, ասաց, որ երկիրն ինքնիշխան, սոցիալական պետություն է, և կառավարությունը սոցիալական խնդիրներ լուծելու համար չի և կառուցվածքը կարող է տաբեր դրսևորումներ ունենալ։
00:00
22:42
22:22
21:00
20:41
19:45
19:26
18:35
15:58
15:45
15:24
15:09
14:53
14:53
14:35
14:19
14:03
13:44
13:19
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02
09:55
09:42
09:34
09:23
09:14