ԱԺ պետաիրավական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցի հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե վարչապետն ուժային երկու կառույցները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն դարձնելու իր խոստումն ինչու չի կատարել ։
«Վարչապետի թեկնածու Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։ Ուզում եմ իմանալ՝ ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում՝ որպես իշխող ուժի վարչության անդամ, ի՞նչ է փոխվել խոստումից հետո, գուցե որևէ ճնշման ներքո՞ է, որ այդ խոստումը չի կատարվել»,-ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանն ասաց, որ այս այդ բացառիկ իրավունքը կառավարությանն է տված, և կառավարությունն ինքն է որոշում, ինչ կառուցվածք կունենա։
«Ինչու ուժայինները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն չդարձան՝ համոզված եմ, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ եկել է համոզման, որ իր ծրագրի իրացման համար այս կառուցվածքն է պետք: Հաջորդ փուլում արդյո՞ք անհրաժեշտ կլինի, որպեսզի նախարարություններ դառնան՝ չեմ կարող ասել. գուցե կառավարությունը նորից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա»,-ասաց նա։
Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ չի վիճարկում որոշումը։ «Հարցս վերաբերում է նրան, որ վարչապետի թեկնածուն խոստացել է ԱԺ ամբիոնից, որ ուժային կառույցները նախարարություններ են դառնալու։ Ինչո՞ւ չի կատարվել, բա՞ն է փոխվել, որ խոստումը վերանայվել է և հետևանք չի ունենա»,-ասաց նա։
Հովակիմյանը համոզմունք հայտնեց, որ եթե նա վարչապետին հարցը տա, մանրակրկիտ պատասխան կհնչի, թե ինչու է կառավարությունն այս կառուցվածքը ներկայացրել, և Մարուքյանի սպասումները չեն արդարացվել։ «Դուք հնարավորություն ունեք վարչապետին հարց ուղղել և պատասխանը լիարժեք կբավարարի, անբավարարության զգացողություն չեք ունենա»,-ասաց նա։
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56