Ապրիլի 12-ից 14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում անցկացվեցին սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, մասնակցությամբ 1998-2001թթ ծնված ավելի քան 260 մարզիկ-մարզուհիների՝ Ադրբեջանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից Իռլանդիայից, Իսրայելից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից, Կիպրոսից, Հայաստանից, Հունաստանից, Մակեդոնիայից,Մոլդովայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից: Մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում ներկայացրեց 22 մարզիկ:Նրանցից 16-ն արժանացան մեդալների, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Պատանիներ առաջնության հաղթողներ դարձան և ոսկե մեդալներ նվաճեցին Դավիթ Հովսեփյանը /52կգ/ և Արսեն Կարապետյանը /75կգ/ արծաթե մեդալների արժանացան Գևորգ Վարդանյանը /48կգ/ և Մամիկոն Ավետիսյանը /81կգ/ բրոնզե մեդալների՝ Երվանդ Ներսիսյանը /56կգ/, Արամ Աղաջանյանը /60կգ/, Դավիթ Հարությունյանը /+87կգ/ և աղջնակներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը /44կգ/: Այս արդյունքներով մեր պատանեկան հավաքականը գրավեց պատվավոր 2-րդ տեղը: Երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալներ ստացան Կարեն Սարգսյանը /52կգ/, Դավիթ Իսրայելյանը /57կգ/, աղջիկներից՝ Վարսիկ Գրիգորյանը /56կգ/, բրոնզե մեդալներ՝ Վահան Շահբազյանը /48կգ/, Նարեկ Դալլաքյանը /62կգ/, Բորիս Շատվերյանը /74կգ/, Արման Ավանեսյանը /90կգ/, և աղջիկներից՝ Մելինե Մամիկոնյանը /48կգ/: Մրցավայր էին մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մեր թիմը հայրենիք կվերադառնա ապրիլի 16-ին առավոտյան 05:20-ին Մոսկվա-Երևան չվերթով:
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
17:21 23.10.25
16:22 23.10.25
14:09 23.10.25
13:42 23.10.25
16:41 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01