Իսպանական El País պարբերականի կայքը հրապարակել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տեսահսկման խցիկների արձանագրած տեսաձայնագրությունները, որոնցում ցուցադրվում է սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի առօրյան:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը, որը Շվեդիա արտահանձնումից խուսափելու նպատակով յոթ տարի ապաստանել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, ապրիլի 10-ին ձերբակալվել է Լոնդոնի ոստիկանության կողմից:
Կադրերում երևում է՝ ինչպես է Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան սենյակներից մեկում սքեյթ վարում: Նաև երևում են մի խումբ մարդիկ, որոնք հյուր են եկել Ասանժին: Նրան այցելել են անգամ հանգստյան օրերին, ինչը կոնֆլիկտի է հանգեցրել դեսպանատան անվտանգության աշխատակիցների հետ, գրում է lenta.ru-ն:
Ասանժի կենսակերպը խանգարել է դեսպանատան աշխատակիցների ամենօրյա աշխատանքին: Այդ իսկ պատճառով նա աշխատել է գիշերները և քնել վաղ առավոտյան, որպեսզի չհանդիպի դեսպանատան աշխատակիցների հետ: Նա մեկուսացումը ծանր է տարել և սկսել է սքեյթ վարել, գնդակով խաղալ՝ իրեն ինչ-որ ձև զվարճացնելու համար:
Ավելի վաղ The Guardian պարբերականի հետ զրույցում Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտնել է, որ Ասանժը փորձել է դեսպանատան շենքը որպես լրտեսական կենտրոն օգտագործել:
Այժմ Ավստրալիայի քաղաքացի Ասանժը Միացյալ Նահանգներ արտահանձնվելու և այնտեղ մահապատժի դատապարտվելու վտանգի տակ է: Նա Էկվադորի դեսպանատանն էր ապաստանել՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից: Հայտնի է, որ Շվեդիայում նա մեղադրվում էր բռնաբարության համար: Սակայն ազատ խոսքի իրավունքի ակտիվիստը մտավախություն ուներ, որ Շվեդիան իր հերթին կարող է իրեն ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, մահապատժի կդատապարտեն պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:
Այժմ Ասանժը ձերբակալվել է 2012թ. գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմը խախտելու համար:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02