Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Իզաբել Դյումոնտը խայտառակություն է անվանել ուկրաինական «Прямий» հեռուստաալիքի հաղորդավար, քաղաքագետ Տարաս Բերեզովեցի կատակն այն մասին, թե Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը կապված է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու՝ Ֆրանսիա կատարած այցի հետ: Այս մասին հաղորդավարը գրել է թվիթերյան իր էջում:
Բերեզովեցը մասնավորապես ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «բախտն իսկապես բերել է, որ Զելենսկու այցից հետո միայն Աստվածամոր տաճարն է այրվել»:
Երկրում Ֆրանսիայի դեսպանն իր վրդովմունքն է հայտնել գրառման առնչությամբ՝ նշելով, որ նման կատակները պարզապես «խայտառակություն» են:
Ավելի ուշ հաղորդավարը գրառման ոչ միանշանակ արձագանքների պատճառով ջնջել է այն՝ պարզաբանելով, որ տաճարն իր գրառման մեջ ընդամենը քաղաքականության հետ կապված «չստացված փոխաբերություն» է եղել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը: Դեպքի վայր են ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:
Ավելի ուշ հաղորդվել էր, որ կրակը մարվել է, իսկ շինությունների փլուզումը շարունակվում է:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
17:09 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44