ARM | RUS |

«Օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն. ավելի բարձր մարդասիրական առաքելություն դժվար է պատկերացնել». Անահիտ Ծառուկյան

16.04.19 | 15:52

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը երկարամյա պատմություն ունի, որի ընթացքում ընդլայնել է իր գործունեությունը, բաժանել ոլորտների` դարձնելով ավելի նպատակային և թիրախավորված: 2017թ. հիմնադրամը ղեկավարում է Անահիտ Ծառուկյանը, ով գերազանց կատարում է իր աշխատանքը` արժանանալով բոլորի սիրուն և հարգանքին: Նա մասնագիտությամբ բժիշկ է, և յուրաքանչյուրին, ով դիմում է իրեն, վերաբերվում է իր մարդկային տեսակին և բժշկի մասնագիտությանը հատուկ սրտացավությամբ, բարությամբ ու կարեկցանքով: Իհարկե, այդ ամենին գումարվում է նաև նրա պատրաստակամությունը` օգնել իրեն դիմած մարդկանց, թեթևացնել նրանց հոգսը: Եվ դա պատահական չէ, դրա հիմքում նրա ստացած դաստիարակությունն է, ընտանիքի անդամների օրինակը: Անահիտ Ծառուկյանը մեծացել է մի ընտանիքում, որտեղ բարեգործությունը ապրելակերպ է, առօրյայի մի մաս:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցության հիմնական ուղղությունները ներառում են գրեթե բոլոր ոլորտները` սպորտ, մշակույթ, կրթություն, եկեղեցաշինություն, սոցիալապես անապահով խավերի աջակցություն և այլն:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի շապիկին ներկայացնում ենք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանին, ով մեզ հետ հարցազրույցում առավել մանրամասն պատմում է հիմնադրամի գործունեության ուղղությունների, իրականացրած ծրագրերի մասին, որոնց հիմքում Ծառուկյան ընտանիքի ֆենոմենն է՝ բարեգործությունն իրենց առաքելությունը համարելու կենսափիլիսոփայությունը:

-Հարգելի՛ Անահիտ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես գործում է 2003թ.` շուրջ 16 տարի: Հետաքրքիր է, ի՞նչ է բարեգործություն ասվածը Ձեզ և Ձեր ընտանիքի համար:

-Առաջին հերթին պետք է նշեմ, որ թեպետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես գրանցվել է 2003 թվականին, սակայն մեր ընտանիքը բարեգործական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս 90-ական թվականներից: Սկզբում այդ բարեգործական գործունեությունը ծավալվում էր Առինջ գյուղում, այնուհետև ընդլայնելով ոլորտները` ներառեց Կոտայքի մարզը, իսկ հետագայում արդեն ամբողջ հանրապետությունը: Ես որքան ինձ հիշում եմ` մեր ընտանիքի համար բարեգործությունը եղել է ապրելակերպ, ոչ թե առիթից առիթ դրսևորվող ինչ-որ գործունեություն: Այն եղել է մեր կենսակերպի մի շատ կարևոր մասնիկ, ամեն օր տարբեր առիթներով արվող բարի գործեր: Ես դա տեսել եմ իմ վաղ մանկությունից սկսած` հայրիկիս, մայրիկիս, տատիկիս կողմից անընդհատ իրականացվող գործունեությամբ: Հայրս միշտ ասում է, որ մարդ պետք է իր ապրած կյանքում ձեռագիր թողնի: Կարծում եմ` սա լավագույնս է բնորոշում բարեգործություն ասվածը:

-Ինչպե՞ս որոշեցիք ստանձնել հիմնադրամի տնօրենի պաշտոնը այն պարագայում, որ ընտրել եք յուրահատուկ մասնագիտություն և սահուն քայլերով մասնագիտանում եք տվյալ ոլորտում:

-Իմ ընտրած մասնագիտության` բժշկության հիմքում ևս ընկած է մարդասիրության գաղափարը, որը անկյունաքարային է բարեգործական գործունեության մեջ, այդ իսկ պատճառով ինձ համար բացարձակ դժվար չէ համատեղել այս երկու ոլորտներում իմ աշխատանքը: Ես մեծ սիրով եմ 2017 թվականին ստանձնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի պաշտոնը և շատ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ վերաբերում իմ գործառույթների իրականացմանը` շատ լավ գիտակցելով նաև հայրիկիս սրտացավ վերաբերմունքն այս ոլորտի նկատմամբ: Մենք ուղղակի ծրագրեր չենք իրականացնում կամ մարդկանց աջակցություն տրամադրում: Մեր յուրաքանչյուր նախաձեռնություն խիստ կշռադատված է և իրականացվում է նպատակային: Ես մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից, քանի որ հնարավորություն ունեմ իրականացնելու մարդկանց աջակցելու, օգնության ձեռք մեկնելու մարդասիրական առաքելությունը:
-Որպես հիմնադրամի տնօրեն` ի՞նչ խնդիրներ և նպատակներ եք դրել Ձեր առջև:

-Ի պատասխան ձեր այս հարցի` պետք է մեջբերեմ հայրիկիս այն խոսքերը, որ բարեգործությամբ երկիր չես կառուցի: Ես շատ կուզենայի, որպեսզի մենք ունենայինք այնպիսի հզոր ու զարգացած տնտեսությամբ երկիր, որտեղ մեր բոլոր հայրենակիցները կլինեին սոցիալապես ապահովված և ընդհանրապես կարիք չէր լինի բարեգործությամբ զբաղվել, սակայն, ցավոք, այսօր դեռ այդ հնարավորությունը չկա: Մենք իրականացնում ենք շատ լայնամասշտաբ գործունեություն, որի յուրաքանչյուր առանձին ճյուղում իրականացված ծրագրերի նպատակը մեկն է` նպաստել ու աջակցել այս կամ այն խնդրի լուծմանը, զարկ տալ մշակույթի զարգացմանը, նպաստել մեր ազգային արժեքների պահպանմանը: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը իր տեսակի մեջ եզակի մասշտաբային բարեգործական ռեսուրս է, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար հասանելի է և թափանցիկ: Սա հիմնադրամ է, որը գիտի իր դիմորդներին, հասկանում է նրանց կարիքներն ու մտահոգությունները, միևնույն ժամանակ, փնտրում է զարգացման ուղիներ, խթանում նախաձեռնություններն ու նորարարությունները, շարժվում ժամանակին համընթաց և ծառայում միայն բարուն:

-Որո՞նք են հիմնադրամի աջակցության հիմնական ուղղությունները:

-Հիմնադրամը ձևավորման առաջին իսկ օրվանից անմիջապես դարձել է իր տեսակի մեջ յուրօրինակ ու խոշոր ռեսուրս, որն իրականացրել և իրականացնում է մի շարք կարևոր և տևական, հանրապետությունում մինչ այդ երբևէ չիրականացված նախագծեր: Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են հանդիսանում եկեղեցաշինությունը, կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը: Հիմնադրամի սոցիալական նախագծերի ցանկը լայնածավալ է: Դրանք մշակվել են` հաշվի առնելով ՀՀ թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի բնակչության տարբեր սոցիալական խավերի կարիքները: Մենք պարբերաբար ընդլայնում ենք իրականացվող բարեգործական ծրագրերի թե՛ մասշտաբները և թե՛ աշխարհագրությունը:

-Այս տարի հիմնադրամն աջակցություն ցուցաբերեց Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին: Հնարավոր եղա՞վ մեղմել նրանց վիշտը, ի՞նչ խնդիրներով էին նրանք դիմել Ձեզ:

-Հիմնադրամը ոչ միայն այս տարի է սկսել աջակցություն տրամադրել Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին, այլ 2016 թվականից սկսած` ապրիլյան ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո: Նրանք շարունակաբար գտնվում են մեր հիմնադրամի ուշադրության կենտրոնում, հայրիկս պարբերաբար հանդիպումներ է ունենում նրանց հետ: Ես այս պահին չէի ցանկանա խոսել մեր նախաձեռնությունների նյութական կողմի մասին, թե ում և ինչ ֆինանսական աջակցություն է տրամադրվել: Այստեղ ամենակարևորը հարցի բարոյական կողմն է: Այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ մեր հերոսների ընտանիքները զգան, որ մենակ չեն իրենց վշտի հետ, զգան, որ ունեն իրենց ցավը կիսող, իրենց որդիների կամ ամուսինների սխրանքը գնահատող ու արժևորող մարդիկ: Հայրիկս մշտապես նման հանդիպումների ժամանակ շեշտում է, որ նրանք մենակ չեն, որ ապրիլյան պատերազմի հերոսների սխրանքը մենք հավերժ հիշելու և գնահատելու ենք: Նրանք ընկան, որպեսզի մենք բոլորս շարունակենք ապրել խաղաղ և անվտանգ երկնքի ներքո: Սա պետք է միշտ հիշել:

-Ավանդույթի համաձայն` հիմնադրամի աջակցությունը ստացան նաև Սումգայիթի ջարդերից փրկված ընտանիքները: Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր նրանք:

-Մեր հիմնադրամն ունի ավանդական դարձած մի շարք նախաձեռնություններ, որոնք իրականացվում են յուրաքանչյուր տարի: Ավանդույթի համաձայն, 10 տարուց ավելի է, որ տատիկս` Ռոզա Ծառուկյանը, ով նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Սումգայիթի ջարդերի տարելիցի օրն այցելում է Բյուրեղավան համայնքում բնակվող ջարդերից փրկված ընտանիքներին: Ոճրագործությունը վերապրած բոլոր ընտանիքները հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն են ստանում: Ցավալի է, բայց փաստ, որ այդ ընտանիքներից գրեթե բոլորն էլ ունեն սոցիալական խնդիրներ և բարոյական աջակցությունից զատ, նրանց համար նաև կարևոր է տրամադրված նյութական աջակցությունը: Բայց ինչպես ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքների դեպքում, այս դեպքում ևս պետք է կարևորեմ հարցի բարոյական կողմը: Կարևորն այն է, որ այդ ոճրագործությունից մազապուրծ մեր հայրենակիցները զգան, որ մենակ չեն, որ ի դեմս «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ունեն աջակից, ով անտարբեր չի իրենց խնդիրների նկատմամբ:

-Այս տարի տոնում ենք Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, ում անվան տուն-թանգարանը վերանորոգման, բարեկարգման կարիք ուներ: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանձն առավ լուծել այդ խնդիրները: Կպատմե՞ք` ինչ աշխատանքներ են իրականացվել:


-Դեռ անցյալ տարի Դսեղ կատարած այցի ընթացքում տուն-թանգարանի տնօրինությունը հայրիկիս էր ներկայացրել թանգարանի առաջնային լուծում պահանջող խնդիրները: Բնականաբար, հենց նույն վայրկյանին հայրիկս հանձնարարել էր գույքագրել առկա խնդիրներն ու լծվել դրանց լուծմանը և կարճ ժամանակահատվածում մի քանի փուլով իրականացվել են վերանորոգման և բարեկարգման մեծածավալ աշխատանքներ: Ամբողջական հիմնանորոգումից և բարեկարգումից հետո Հովհաննես Թումանյանի` Դսեղում գտնվող տուն-թանգարանը փետրվարի 19-ին արդեն կարողացավ հավուր պատշաճի նշել Ամենայն Հայոց բանաստեղծի 150-ամյակը և հազարավոր հյուրերին ներկայացավ թարմացված և ներկայանալի տեսքով:

-Հիմնադրամը լայնամասշտաբ կրթական ծրագրեր է իրականացնում` ուղղված երիտասարդներին: Ի՞նչ ծրագրեր են դրանք, և այս տարի ի՞նչ աշխատանքներ են իրականացվել:

-Կարևորելով պետության կայացման գործընթացում բանիմաց, համակողմանիորեն զարգացած ուսանողների ու երիտասարդների դերակատարումը` մեր հիմնադրամը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերի ֆինանսավորմանը: Ամեն տարի տարբեր կրթական հաստատությունների 1000-ից ավելի ուսանողներ ստանում են «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակ: Առաջնահերթությունների թվում են տարբեր ոլորտների տաղանդավոր երիտասարդների բացահայտումն ու խրախուսումը: Գործունեության առաջին իսկ օրվանից հայրիկս առաջնահերթ է համարել ուշադրությունը երիտասարդ կադրերի հանդեպ, կարևորել նրանց պատասխանատու ոլորտներ վստահելու և հայրենիքում ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը: Հաճախակի հանդիպումների ընթացքում նա անձամբ է ծանոթացել երիտասարդներին մտահոգող խնդիրներին ու ցանկալի լուծումներ տվել դրանց` զբաղվածության խնդրից մինչև անվճար փոխադրամիջոցներ, ուսման վարձավճարներից, կրթաթոշակներից ու դրամաշնորհներից մինչև խրախուսական պարգևներ ու գիտակրթական ամենատարբեր ծրագրեր: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ նոյեմբերի 17-ին` ուսանողների միջազգային օրը, արդեն տարիներ շարունակ հազարավոր երիտասարդների հետ հայրիկս տոնում է այդ օրը և նրանցից լավագույններին անձամբ պարգևատրում բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակներով: Վերջին տարիներին հիմնադրամի հովանավորությամբ կյանքի են կոչվում բազմաթիվ մեծամասշտաբ ծրագրեր, որոնցում իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում հազարավոր երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի ամենատարբեր երկրներից: Հիմա հնարավոր է չվերհիշեմ բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները, սակայն հատկապես կրթական ոլորտին մեր հիմնադրամն առանցքային նշանակություն և կարևորություն է տալիս:

-Համահայկական ի՞նչ ծրագրեր են իրականացվել և իրականացվում հիմնադրամի կողմից:

-Անկեղծորեն պետք է ասեմ, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության գերակա ուղղություններից մեկը հենց հատկապես համահայկական ծրագրերի իրականացումն է: Կարևոր համարելով Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդումը` վերջին տարիներին հիմնադրամը մի շարք խոշորածավալ ծրագրեր է ֆինանսավորել, որոնք նպատակ են ունեցել նպաստելու հայապահպանությանն ու ազգային միասնության ամրապնդմանը: Առաջնահերթ համարելով Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդումն ու Սփյուռքում հայ ինքնության պահպանման խնդիրը` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հատկապես վերջին տարիներին ֆինանսական մեծ օժանդակություն է ցուցաբերում Սփյուռքի հայկական կառույցներին: Դրանից զատ, կարևոր համարելով Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ինքնության պահպանման խնդիրը 2015 թվականից ի վեր` յուրաքանչյուր տարի 20 լիբանանահայ ուսանող «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել կրթություն ստանալու Հայաստանի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն արդեն տևական ժամանակ է, ինչ սերտ գործակցություն է հաստատել նաև Քուվեյթի հայկական համայնքի հետ:
Խոշոր բարեգործական ծրագրեր են իրականացվել նաև Իրանի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի հայ համայնքներում: Դրանց ծավալն այնքան մեծ է, որ դժվար թե մեկ հարցազրույցի շրջանակներում կարողանամ ամփոփել:

-Մշակութային ի՞նչ ծրագրեր են իրականացվում հիմնադրամի կողմից:

-«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, կարևոր համարելով մեր երկրում մշակույթի զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը, ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատների խրախուսումն ու մշակութային երկխոսության ընդլայնումը, զգալի ֆինանսական միջոցներ է ուղղում ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը: Մենք երբևէ չենք սահմանափակվում կատարված աշխատանքներով և շարունակաբար ընդլայնում ենք բարեգործական ծրագրերի ոլորտներն ու ծավալները: Թատերական փառատոններ, երիտասարդ կոմպոզիտորների միջազգային մրցույթներ, կրթության, գիտության և մշակույթի ոլորտների հեռանկարային զարգացմանը միտված բազմաթիվ նախագծեր: Հիմնադրամի կողմից ֆինանսական և նյութական աջակցություն են ստացել տարբեր երաժշտական խմբեր, մշակութային ուսումնական հաստատություններ, տարբեր գիտաժողովների և մրցույթների մեկնող պատվիրակություններ, անհատներ: Սահմանվել են մրցանակներ տարբեր փառատոներում և մրցույթներում հաղթողների համար, տրվել են անհատական կրթաթոշակներ տաղանդավոր երիտասարդներին: Մեկ անգամ չէ, որ հայ մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած անձինք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից արժանացել են մեծարանքի ու գնահատանքի: Հայրիկս միշտ ասում է, որ մեր ազգի մեծերը պետք է մեծարվեն իրենց կենդանության օրոք և մենք առաջնորդվում ենք հենց այս սկզբունքով: Ես հիմա դժվար թե կարողանամ ներկայացնել այս ոլորտում իրականացվող ամենատարբեր միջոցառումների ամբողջ ծավալը, միայն կասեմ, որ հատկապես մշակույթի ոլորտում իրականացվող բարեգործությունն ավելին է, քան ուղղակի բարեգործությունը. սա նպատակային ներդրում է մեր երկրի ապագայի, մեր ազգային ինքնության ու դիմագծի պահպանման խիստ կարևոր գործի մեջ:

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, сидит и в помещении

-Ի՞նչ ծրագրեր կան, որ առաջիկայում պետք է իրականացվեն:

-Հիմնադրամն ունի բազմաթիվ ավանդական միջոցառումներ, որոնք այսպես թե այնպես միշտ իրականացվում են յուրաքանչյուր տարի և ներառում են ամբողջ հանրապետությունը: Դրանցից շատերը սկիզբ են առել հիմնադրամի գործունեության առաջին իսկ տարվանից և մինչև այսօր էլ շարունակվում են մեծ հաջողությամբ` վերածվելով արդեն բարի ավանդույթի: Սակայն դրան զուգահեռ մենք անընդհատ նոր ծրագրերի ֆինանսավորում ենք ստանձնում և իրականացնում:
Ինչպես գիտեք` 2019 թվականը հոբելյանական է մեր ազգի մեծերից մի քանիսի համար, և մեր հիմնադրամը նրանց նվիրված մի շարք միջոցառումներ է իրականացնելու: Այս պահին շատ չակերտներ չեմ բացի: Դուք ինքներդ հնարավորություն կունենաք առաջիկայում դրանք տեսնելու և գնահատական տալու:

-Հարգելի՛ Անահիտ, բարեգործությամբ զբաղվելը մի կողմից աստվածահաճո գործունեություն է, մյուս կողմից` մարդկանց խնդիրներին, հոգսերին, վշտին ու դժբախտություններին առավել մոտ գտնվելու, դրանք կիսելու առիթ: Հոգեբանորեն դժվար չէ՞ Ձեզ համար` որպես երիտասարդ հայուհի, այդ աշխատանքը կատարելը: Եղե՞լ են դեպքեր, պատմություններ, որոնցից տպավորվել եք և երբևէ չեք մոռանա դրանք: Եթե այո, կպատմե՞ք:

-Գիտեք, ինձ համար սա պարզապես աշխատանք չէ, այլ հնարավորություն իմ գործունեությամբ իրականություն դարձնել այն ամենը, ինչ ես տեսել եմ իմ ընտանիքում` ծնված օրվանից: Օգնության ձեռք մեկնել այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքն ու անհրաժեշտությունը. կարծում եմ` սրանից ավելի բարձր առաքելություն դժվար է պատկերացնել: Իհարկե, երբեմն առանց հուզմունքի շատ դժվար է լինում ընթերցել այն հազարավոր նամակները, որոնցով օգնության կարիք ունեցող մարդիկ դիմում են հիմնադրամին, հոգեբանորեն շատ դժվար է լինում հանդիպել այդ մարդկանց հետ, սակայն երբ կարողանում ես ուժերիդ ներածին չափով սատարել այդ մարդկանց, լուծում տալ կենսական անհրաժեշտություն ունեցող խնդիրներին` որոշակի թեթևություն և հոգեբանական բավարարվածություն ես զգում կատարածդ աշխատանքից: Ես մինչև հիմա էլ առանց հուզմունքի չեմ կարողանում հիշել ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողների հետ իմ հանդիպումը, երբ նրանք անասելի մեծ ցավով պատմում էին իրենց զավակների, նրանց գործած սխրանքի ու այդպես էլ չիրականացված երազանքների մասին: Ինչ խոսք, դժվար է, սակայն նույն այդ հանդիպումների ժամանակ ես ինձ համար բացահայտում եմ աննկարագրելի ուժեղ, ապրելու ու արարելու մեծ ներուժ ունեցող տարբեր անհատականությունների: Այդպիսի անձնավորություններից մեկն էլ տաղանդաշատ ջութակահարուհի, երգահան Լուսինե Սարգսյանն էր, ով ծնողների մահից հետո զրկվել էր տեսողությունից, սակայն կյանքի դժվարությունները նրան ծնկի չէին բերել: Մեր զրույցի ընթացքում Լուսինեն ասում էր, որ իր երաժշտությամբ դեռ ամբողջ աշխարհն է նվաճելու: Լուսինեն երազում էր Չեխիայում կայանալիք «Պրահյան աստղաբույլ» մրցույթին մասնակցելու մասին և նրա ցանկությունը մենք կյանքի կոչեցինք: Ի դեպ` պետք է ուրախությամբ նշեմ, որ «Պրահյան աստղաբույլ» մրցույթից Լուսինեն վերադարձավ հաղթանակով և նոր երազանքներ իրականացնելու հաստատակամությամբ: Ես պարզապես հիացած եմ նրա կամքի ուժով, ապրելու և ստեղծագործելու հաստատակամությամբ: Նման հանդիպումներն ինձ առավել մեծ լիցք և ուժ են տալիս շարունակելու մեր առաքելությունը:

-Արդյո՞ք Ձեր շրջապատում կան մարդիկ, որոնցով ոգեշնչվում եք:

-Ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ ինձ համար ոգեշնչման աղբյուր են իմ ծնողները՝ իրենց ապրած կյանքի օրինակով: Նրանց կերպարն իմ աչքերում մարմնավորում է աշխատասիրությունը, նպատակասլացությունը, անսահման բարությունն ու անհատնում գթասրտությունը, մերձավորներին ու շրջապատի մարդկանց օգնելու անվերջանալի ցանկությունը: Հայրս իմ ամենամեծ ու ամենաառաջին խորհրդատուն է, ումից ես սովորում եմ ամեն վայրկյան, իսկ մայրս ինձ համար կանացիության ու քնքշանքի խորհրդանիշ է ու էտալոն: Կյանքի բոլոր դասերը ես ստացել ու սովորել եմ իմ ծնողներից ու առավել, քան վստահ եմ, որ այդպես է շատ շատերի համար, ովքեր իրենց ծնողներին ընդունում են որպես առաքինության օրինակ:

-Կարծում եմ` շատերին է հետաքրքիր, թե ինչ խորհուրդներ է տալիս Ձեզ Ձեր հայրը` Գագիկ Ծառուկյանը:

-Ինչպես արդեն ասացի` հայրս իմ ամենամեծ խորհրդատուն է: Առաջին հայացքից շատ ուժեղ, բայց միևնույն ժամանակ անսահման բարի իր տեսակով` հայրս իմ, իմ քույրերի ու եղբայրների համար լավագույն ուսուցիչն ու խորհրդատուն է, ով իր ապրած կյանքի բոլոր դասերը, կենսափորձը համբերատար կերպով փոխանցում է մեզանից յուրաքանչյուրին և ումից մենք ամեն վայրկյան նոր խորհուրդ ու նոր հորդոր ենք ստանում: Հորս ամենամեծ խորհուրդը, որով փորձում եմ ապրել և առաջնորդվել` աստվածաշնչյան ոսկե կանոնն է` «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզեիր` քեզ հետ վարվեին»: Ես իմ կյանքում մշտապես փորձում եմ առաջնորդվել հենց այս սկզբունքով և կարծում եմ, որ սա ծնողի կողմից երեխային տրված ամենակարևոր խորհուրդն ու պատգամն է:

-Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ:

-Ընդհանրապես մեր ընտանիքում առաջնահերթություն է առողջ ապրելակերպին հետևելը և այդ իսկ պատճառով ես շատ ակտիվ սպորտով եմ զբաղվում, ձմռանը` նաև դահուկասպորտով: Սիրում եմ յոգայով զբաղվել: Իմ օրվա անբաժան մասն է կազմում նաև ընթերցանությունը: Բնականաբար, բացի մասնագիտական գրականությունից` ընթերցում եմ նաև գեղարվեստական գրականություն, սակայն պետք է ասեմ, որ նախապատվությունս տալիս եմ դասական գրականությանը: Շատ եմ սիրում նաև դաշնամուր նվագել: Թերևս, սրանք են հիմնական նախասիրություններս:

-Կանանց միամսյակը մեկնարկել է, ի՞նչ կարևորություն ունի այն Ձեզ համար:

-Ես, իհարկե, շատ ուրախ եմ, որ մեզ մոտ` Հայաստանում, կանանց նվիրված մի ամբողջ ամիս կա, սակայն կարծում եմ, որ հայ կանայք արժանի են ամբողջ տարին շրջապատված լինել սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ: Հայ կանայք իրենց տեսակով եզակի են ու տարբերվող և կարծում եմ, որ նրանք արժանի են լավագույնին: Ինչպես հայրիկս է միշտ ասում, կինը ընտանիքի, օջախի հիմնասյունն է և անգնահատելի է հայ կնոջ դերը յուրաքանչյուր ընտանիքում: Այնպես որ, անկախ նրանից մարտի 8 է, ապրիլի 7, թե միամսյակ` պետք է հայ աղջիկներին, կանանց, մայրիկներին ու տատիկներին յուրաքանչյուր օր կարևորել և մեծարել:

-Ինչպիսի՞ ընտանիքի մասին եք երազում:

-Կարծում եմ` կատարյալ ընտանիք ունենալու բանաձևը փոխադարձ սերն է ու հարգանքը: Ընտանիքում պետք է ներդաշնակություն լինի, փոխադարձ ըմբռնում, մեկը մյուսին լրացնելու ունակություն: Այդ դեպքում հնարավոր կլինի հաղթահարել բոլոր դժվարություններն ու վայելել ընտանեկան երջանկությունը:

-Ունե՞ք չիրականացված երազանք, եթե այո, ապա ո՞րն է այն:

-Կարծում եմ` բոլորն էլ ունեն դեռ չիրականացված երազանքներ կամ նպատակներ: Բնականաբար, ինչպես ամեն ոք, ես ևս ունեմ երազանքներ, որոնց մասին, սակայն, չեմ բարձրաձայնի, քանի որ յուրաքանչյուր երազանք մարդու ամենանվիրական ցանկությունն է, որի մասին չեն խոսում: Կարծում եմ` յուրաքանչյուր երազանք յուրօրինակ նպատակ է, որի իրականացմանը պետք է ձգտել, աշխատել այդ ուղղությամբ և մի օր այն, անպայման իրականություն է դառնալու: Իմ բազմաթիվ երազանքները ես ինձ համար նպատակ եմ դարձրել և հավատում եմ, որ մոտ ապագայում դրանք իրականություն են դառնալու:

-Ինչպիսի՞ Հայաստանում կցանկանայիք ապրեին Ձեր երեխաները:

-Ես շատ կուզենայի, որպեսզի համայն հայության փոքրիկներն ապրեին բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանում: Կուզենայի տեսնել մեր հայրենիքը 21-րդ դարի պահանջներին համահունչ քայլելիս, սակայն միևնույն ժամանակ պահպանելով մեր ազգային դիմագիծն ու մեր ավանդույթները: Երբևէ չեմ ցանկանա, որպեսզի որևէ բան խաթարի մեր ազգային ինքնությունն ու քրիստոնեական հավատքը: Մեր հարստությունը մեր ինքնությունն է, մեր գենը, որը մենք պարտավոր ենք պահպանել ու փոխանցել սերունդներին: Այդպիսի Հայաստան եմ ես ուզում տեսնել: Հուսանք, որ այն իրականություն կդառնա:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի


Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

09:19

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան...

09:02

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01