ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել բանաձեւի վրա, որով Միացյալ Նահանգներին խորհուրդ էր տրվում դադարեցնել Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիային աջակցությունը, նշված է չորեքշաբթի Սպիտակ տան տարածած տեքստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթուղթն ավելի վաղ ստացել էր ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների հավանությունը: «Մենք շատ պատճառներով ենք ցուցաբերում այդ աջակցությունը: Դա առաջին հերթին մեր պարտքն է՝ պաշտպանել ավելի քան 80 հազար ամերիկացիներին, որոնք բնակվում են կոալիցիայի որոշակի երկրներում, որոնք ենթարկվել են Եմենից հուսիների հարձակումներին»,- պարզաբանում է Թրամփը: Նրա կարծիքով՝ Եմենում հակամարտությունը Իրանի համար «ոչ թանկարժեք» ու «ոչ ծախսատար» եղանակ է Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակից Սաուդյան Արաբիայի համար խնդիրներ ստեղծելու համար: «Բանաձեւը նաեւ վտանգավոր է: Կոնգրեսը չպետք է փորձի արգելել որոշակի մարտավարական գործողությունները, ինչպես՝ օդում լիցքավորումը, կամ պահանջի, որպեսզի ռազմական գործողությունները որոշակի ժամանակի մեջ տեղավորվեն»,- նշված է փաստաթղթում: Դրանից բացի, նման բանաձեւը վնաս կհասցնի ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ կխանգարի Արաբական թերակղզում ահաբեկչության դեմ պայքարին, վստահ է Թրամփը: Օրինագիծն առաջարկել էին հանրապետական սենատոր Մայք Լին եւ դեմոկրատ Բերնի Սանդերսը: Սանդերսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի կարող այսուհետեւ եւս համագոծակցել Սաուդյան Արաբիայի «բռնապետական իշխանությունների հետ»:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02