Եվրամիությունը Վաշինգտոնին զգուշացրել է, որ ցանկացած քայլ, որով ԱՄՆ քաղաքացիներին թույլ կտրվի դատի տալ Կուբայի հետ բիզնես վարող արտասահմանյան ընկրություններին, կարող է հանգեցնել հայցի ԱՀԿ-ում եւ հանդիպակաց հայցերի շարքի եվրոպական դատարաններում, փոխանցում է Reuters-ը: ԵՄ-ն լուրջ մտավախություններ ունի ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի որոշման պատճառով՝ 1996 թվականի Հելմս-Բերթոնի օրենքի կասեցման պրակտիկան վեց ամսով դադարեցնելու մասին, որը նման հայցերը թույլ է տալիս: Այս օրենքը ամերիկացի քաղաքացիներին թույլ է տալիս ԱՄՆ դատարաններ հայցեր ներկայացնել ցանկացած արտասահմանցու դեմ, որը 1960-ական թվականներին Կուբայի կողմից ազգայնացված ԱՄՆ սեփականության «վաճառք» է կատարում: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Նրանք Վաշինգտոնին կոչ են արել միանալ 1998 թվականի համաձայնագրին ԵՄ ընկերություններին եւ քաղաքացիներին հետեւողական բացառություններ տրամադրելու մասին: «Հակառակ դեպքում ԵՄ-ն ստիպված կլինի սեփական շահերը պաշտպանելու համար օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, այդ թվում՝ այլ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ»,- նշված է նամակում:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02