Վաշինգտոնն ու Անկարան այս շաբաթ տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ չեն կարողացել հարթել տարաձայնությունները, որոնք վերաբերում են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերմանը, հայտնում է The Wall Street Journal-ը: «Պաշտոնատար անձանց խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Թուրքիան չեն կարողացել դուրս գալ փակուղուց, որն առաջացել է այս ամռանը ռուսական ՀՕՊ համալիրներ տեղակայելու Անկարայի ծրագրերի հետեւանքով: Պենտագոնի հայտարարությամբ՝ դրանք կարող են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնել ամերիկյան կործանիչներին»,- արձանագրված է հոդվածում: Նշվում է, որ ԱՄՆ եւ Թուրքիայի ներկայացուցիչները Վաշինգտոնում այս թեման քննարկել են այս շաբաթ ավելի վաղ: Դրան, մասնավորապես, անդրադարձել են երկուշաբթի տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հանդիպման ժամանակ: Հոդվածում բերվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքը: Նա հույս էր հայտնել, որ ամերիկյան կողմը Անկարայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի Ս-400-ները գնելու պատճառով: «Պատժամիջոցները հակաարդյունավետ կլինեն եւ բացասական հետեւանքների կհանգեցնեն»,- ասել էր նա: «Բոլորը պետք է հասկանան, որ Թուրքիան անվտանգության հետ կապված հիմնավոր մտավախություններ ունի»,- հավելել էր Քալընը: Քալընը նշել էր, որ Անկարան չի բացառում նաեւ ամերիկյան Patriot ԶՀՀ ձեռք բերելու հավանականությունը: «Հետաքրքիր կլիներ ստուգել, թե դրանցից որն է լավագույնը»,- հոդվածում մեջբերվել է նրա խոսքը: Քալընը վստահ է, որ «Ս-400-ները Թուրքիա կմատակարարվեն»: 2016 թվականի նոյեմբերին հայտնի էր դարձել Ս-400-ների գնման շուրջ Թուրքիայի եւ ՌԴ-ի բանակցությունների մասին: 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում հաստատել էին պայմանագիր կնքելու փաստը, նույն ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ կանխավճար է մուծվել: ԱՄՆ-ն ակտիվ փորձեր էր կատարում Թուրքիայի կողմից Ռուսաստանից Ս-400-ի գնումը թույլ չտալու համար: Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Ս-400-ի գնումը սպառնում է Անկարայի հետագա մասնակցությանը ամերիկյան նորագույն F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին: Պարբերականը նշում է, որ Թուրքիայում Ս-400-ի տեղակայումը, ամենայն հավանականությամբ, կսկսեն հաջորդ 2 կամ 3 ամիսներին: Հոդվածում արձանագրվում է, որ «սա քիչ ժամանակ է թողնում վիճելի հարցի լուծման համար»:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02