ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ՊԵԿ գործունեության վերաբերյալ իր հնչեցրած մտքերի կապակցությամբ կարող է դիմել իրավապահներին, հակառակ պարագայում դա ընկալվում է որպես քաղաքական փիառ: «Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ կարող եմ ասել, որ արդարադատության նախկին նախարարն ու ԱԺ նախկին փոխխոսնակը, եթե իսկապես ունի իր հնչեցրած մտքերի հիմնավորումները, ապա ցանկացած պահի կարող է դիմել իրավապահ մարմիններին։ Այս ճանապարհը, վստահ եմ, իրեն՝ որպես իրավաբանի, քաջ ծանոթ պետք է որ լինի» - Aysor.am-ին ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը: Նրա խոսքով, «հակառակ պարագայում այն, ինչ հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում, նորմալ է՝ որպես սոցցանցային գրառում և ընկալվում է՝ որպես քաղաքական փիառ, ինչը ևս ընկալելի է»: Ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գործունեությանը, նշելով, որ ՊԵԿ-ի ներկայիս քաղաքականությունը համարում է միջամտություն ՀԿ-ների գործունեությանը: Նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հորդորել է ՀԿ-ների գործունեությանը միջամտելու փոխարեն զբաղվել ավելի օգտակար գործունությամբ:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14