ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկմանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը թեկնածու Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեց՝ նրան առաջադրելու համար դեր է ունեցել ԱԱԾ պետի հետ բարեկամական կա՞պը, թե՞ մասնագիտական գիտելիքները։
«Ձեր կենսագրությունից հայտնի է, որ 2004-18 թթ-ն աշխատել եք ՀԾԿՀ-ում: Մի կողմ թողնելով՝ ինչքանով է դրական 14 տարվա ձեր փորձն այս հանձնաժողովում, ակնհայտ է, որ ունենք գիտելիքներ ոլորտին վերաբերող և տիրապետում եք խնդրին։ Նաև հայտնի է, որ դուք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն եք: Ուզում եմ հասկանալ՝ ձեզ առաջադրվելու փաստում, գոնե ձեր գնահատմամբ, քանի՞ տոկոսով են դեր խաղացել մասնագիտական գիտելիքները և ձեր բարեկամական կապը»,-հարցրեց Գորգիսյանը։
Բաղրամյանը պատասխանեց, որ բավականին երկար տարիներ աշխատում է այս ոլորտում և համոզված է, որ իր փորձն է դեր ունեցել։ «Համոզված եմ, որ փորձն է ավելի շատ դեր խաղացել վարչապետի մոտ իմ թեկնածությունն առաջադրելուն, քան թե մեր բարեկամական կապը»,-ասաց նա։
Գևորգ Գորգիսյանն արձագանքեց. «Ձեր գնահատականով, փաստորեն, մեծամասամբ ազդել են գիտելիքները, ասենք՝ 40 տոկոսով էլ բարեկամական կապը»։
Տեղից արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ում խոսքերից լսելի էր՝ «բաջանաղից ի՞նչ բարեկամ»․ «Բաջանաղը դեռ մի բան էլ թշնամի է, բարեկամ չի անցնում»,-ասաց նա, որի դիտարկումը դահլիճում ծիծաղ առաջացրեց։
«Ես համոզված եմ, որ որևիցե կապ չի ունեցել իմ բարեկամական կապը»,-ասաց Գարեգին Բաղրամյանը։
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02