Եթե կառավարությունը որոշել է, որ այդ օրը պետք է տոնի լինի, ապա նորմալ է, որ գումար է հատկացվել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը՝ քաղաքացու օրը նշելու հատկացնել համար 124 մլն դրամ։ Ըստ նրա՝ այս հարցում գնահատական պետք է տան քաղաքացիները։
«Պետք է քաղաքացիները գնահատական տան՝ արդյո՞ք իրենց առաջնային խնդիրները դրանք ենք: Մենք հիմա շատ լուրջ խնդիրներ ունենք՝ սկսած ճանապարհաշինությունից, մանավանդ, որ հիմա տուրիզմի սեզոն է սկսում։ Քաղաքացու օր պետք է լինի ամեն օրը: Քաղաքացին պետք է զգա, որ պետությունն իր կողքին կանգնած է, իր հոգսերին հաղորդակից է»,- ասաց նա։
Գորգիսյանը հիշեցրեց, որ ինքը դեմ է քվեարկել Քաղաքացու օր նշելու նախագծին։ Նրա կարծիքով՝ որևէ կառավարություն ինքն իր արածին չպետք է գնահատական տա։
«Քաղաքացու օրը պետք է լինի ամեն օր: Ամեն օր բոլորս պիտի աշխատենք, որ քաղաքացիներն իրենց պաշտպանված զգան, ամեն օր պետք է բարձրացնենք քաղաքացու քաղաքացիական գիտակցությունը»,- շարունակեց Գորգիսյանը։
Հարցին՝ գործազուրկ քաղաքացին ինչպե՞ս պետք է նշի այս տոնը, պատգամավորը պատասխանեց․ «Ընդհանրապես չգիտեմ, թե քաղաքացին ինչպես պետք է տոնի այս օրը։ Եթե ինչ-որ շքերթներ պետք է լինեն փուչիկներով, դա ինձ հիշեցնում է Խորհրդային միության տարիները։ Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է նշել այս օրը»։
Հիշեցնենք, որ այսօր Կառավարությունը որոշում է կայացրել Քաղաքացու օրվա նշելու համար հատկացնել 124 մլն դրամ։ Քաղաքացու օրը նշվելու է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։
Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ նաև Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետին առաջարկելու մասին որոշման նախագծին, որով ԼՀԿ-ն առաջարկում է պաշտոնանկ անել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
«Կառավարությունը կարող է Ջանջուղազյանի աշխատանքից գոհ լինել, բայց ցանկացած նախարար ԱԺ գալուց պետք է հասկանա, թե ուր է գալիս և զգաստացած լինի։ Ջանջուղազյանն անպատրաստ էր: Մենք ուղարկել էինք մի քանի էջանոց հարցապնդում, որոնց հիմնական պատասխաններն էին՝ մենք դա չգիտենք, չենք հաշվարկել և այլն»,- եզրափակեց Գևորգ Գորգիսյանը։
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
13:48 01.05.26
12:13 01.05.26
12:47 01.05.26
11:23 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44