Ով է ասել, որ մենք «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին պետք է դեմ քվեարկեինք, կամ ով էր ասել, որ մեր խնդիրը այդ նախագծին դեմ քվեարկելն է: Այսօր ԱԺ քննարկումների ժամանակ կլսեք խնդիրը որն է, հարցը օրակարգից դուրս կգա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող երեք պատգամավորներ՝ Արտյոմ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանն ու Արթուր Դալլաքյանը կողմ քվեարկել ցեմենտի վրա պետական տուրքի սահմանմանը վերաբերող աղմկահարույց նախագծին:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորների այս քայլը հարուցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դժգոհությունը:
«Չկա նման բան, մենք դեմ քվեարկելու որոշում չենք ունեցել, այդ մասին չենք հայտարարել: Խնդիրը բացարձակ այլ է: Մեր պատգամավորները քվեարկել են այնպես, ինչպես պետք է քվեարկեն: Կրկնեմ, թե նախագծի կոնկրետ որ դրույթի հետ է կապված խնդիրը, մենք այսօր կներկայացնենք»,-նշեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո ցեմենտի տուրքի սահմանման հետ կապված իշխանությունները որոշել են գնալ զիջումների՞, Նաիրա Զոհրաբյանն ասաց.
«Հանդիպմանը ես ներկա չեմ եղել, որտեղ ներկա չեմ լինում, սովոր չեմ մամուլի արտահոսքի վրա քաղաքական տեսություններ կառուցել»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը՝ գուցե հնարավոր զիջումներն են պատճառը, որ ԲՀԿ խմբակցությունը դեմ չքվեարկեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց.
«Մենք մի գործընթացը մեկ այլ գործընթացով չենք պայմանավորում, մեր պատգամավորներն ազատ են եղել քվեարկության ժամանակ, ում բավարարել է իմ պատասխանները, քվեարկել են կողմ, ում՝ ոչ, չի քվեարկել:
Հարցին, թե Նիկոլ-Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ-ն իշխանության բերած նախագծերի վերաբերյալ կոշտ դիրքորոշումներ չի՞ արտահայտելու, մեղմ շեշտադրումներո՞վ է հանդես գալու, այլևս «բախումներ» չե՞ն լինելու, Նաիրա Զոհրաբյանն ասաց.
«Հարցը ինձ համար խիստ տարօրինակ է, եթե լինեն հարցեր, որոնց մենք դեմ են, մեր շեշտադրումները լինելու են կոշտ, շատ ավելի կոշտ, եթե կլինեն օրակարգեր, նախագծեր, որտեղ մենք կտեսնենք, որ իսկապես բավարարում են հանրային պահանջը, ապահովելու են զարգացում մեր շեշտադրումները կլինեն նորմալ հանգիստ, աջակցողական: Ամեն ինչ կախված է նրանից, թե կառավարությունն ինչ օրակարգ կբերի»,-եզրափակեց նա:
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02